480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը սկսել է հետաքրքրել Արևելյան Ասիայի զբոսաշրջիկներին
18:09
11 Մարտի 2009

Վերջին ժամանակներում Հայաստանը գրավիչ է դարձել Արևելյան Ասիայի զբոսաշրջիկների համար, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Վերջին շրջանում զբոսաշրջիկների ներհոսք է նկատվում աշխարհի հեռավոր երկրներից, մասնավորապես, Թայվանից, Թաիլանդից, Ճապոնիայից»,- ասաց Ապրեսյանը լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։

Միաժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից և Իրանից ժամանած զբոսաշրջիկները։ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջիկներն ուղևորության համար այնպիսի երկիր են փնտրում, որտեղ «իրենց ընդունված են զգում»։ Ըստ նրա,  Հայաստանը պատկանում է հենց այդպիսի երկրների շարքին, ինչով և գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ապրեսյանը նշեց, որ Հայստանը գրավիչ է նաև նրանով, որ «այնտեղ ապրում է հրաշալի և հյուրընկալ, ինչպես նաև իր բնությամբ և պատմամշակութային ժառանգությամբ հարուստ մի ժողովուրդ»։

Ապրեսյանի կարծիքով, պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է։ Հայաստանը առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։