484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երգչուհին միջազգային Golden Voices մրցույթի հաղթողն է
17:56
11 Մարտի 2009

Մոլդովայում առաջին անգամ անցկացվող Golden Voices միջազգային մրցույթի հաղթողն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Աղաբեկյանը՝ առաջին տեղը կիսելով մոլդովացի կատարող Ալյոնա Տրիբոյի հետ:

«Ես նման արդյունքի չէի սպասում, քանի որ ինձ հետ ուժեղ ձայն ունեցող շատ կատարողներ էին մասնակցում մրցույթին»,- օդանավակայանում լրագրողներին ասաց Աղաբեկյանը:

Նա միաժամանակ ավելացրեց, որ մտադիր է հետագայում ևս մասնակցել միջագային մրցույթների և ներկայացնել Հայաստանը:

Աղաբեկյանը սկսնակ երգչուհի է, նրա պրոֆեսիոնալ բեմելը կապված է «Super Star» երգի մրցույթում հաղթելու հետ:

Ինչպես հաղորդում է մոլդովական «ԻՆՖՈՏԱԳ» գործակալությունը՝ հղում անելով մրցույթի կազմկոմիտեի անդամ Ալինա Պերիտյատկոյին, մրցույթին մասնակցել է 15-30 տարեկան 20 կատարող՝ տասը երկրից: Գրան-պրիին է արժանացել Մոլդովայի ներկայացուցիչ Իրինա Կոստինան:

Երկրորդ տեղը կիսել են մոլդովացի կատարողներ Վիկտորիա Եվտոդիենկոն, Նիկոլետտա Նուկան և Պավել Պարֆենիյը, երրորդը՝ Վիկտոր Բիլանը (Մոլդովա), Նոդիկո Տատիշվիլին (Վրաստան) և Վիկտորիա Լինսկայան (Ռուսաստան):

Մրցույթի մասնակիցները կատարել են սեփական ցանկությամբ ընտրված երկու երգ:

Մրցույթի մրցանակային ֆոնդը 20 հազար դոլար է կազմել, որից 10 հազարը ստացել է Գրանի-պրիի մրցանակակիրը:

Հանձնաժողովի կազմում են եղել «Էլատ» մշակութային կենտրոնի նախագահ Լեոնիդ Վոլյանսկին, երգիչ և կոմպոզիտոր Սոսո Պավլիաշվիլին, Բելառուսի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Տիխանովիչը, Իսպանիայի թագավորական կոնսերվատորիայի դասախոս Լիդիա Ստրատուլատը և կոմպոզիտոր Անդրեյ Կոնցուրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։