478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սցենարիստ Վահրամ Սահակյանը հայ լրագրողներին մեղադրեց կողմնապահության մեջ
17:23
11 Մարտի 2009

Հայ սցենարիստ Վահրամ Սահակյանը հայ լրագրողներին մեղադրեց կողմնապահության և իր մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ, ինչը խանգարում է իր գործունեությանը:

«Ես չեմ կարողանում կենտրոնանալ իմ աշխատանքի վրա, չեմ կարողանում ավարտել գիրքս, քանի որ ինձ վրա են հարձակվում բոլոր կողմերից, իսկ նման պայմաններում պարզապես անհնար է աշխատել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա:

Նախորդ տարվա հուլիսին հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե Երևանի Հյուսիսային պողոտայում, որտեղ շուրջօրա նստացույցեր էր կազմակերպում ընդդիմությունը, հայտնվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը, ով, ականատեսների վկայությամբ, սպառնացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին՝ նրանց հասցեին անվայել խոսքեր շպրտելով:

Սահակայանի խոսքերով, այդ հրապարակումներից հետո նրան սկսեցին վիրավորանքներ պարունակող էլեկտոնային նամակներ և sms-հաղորդագրություններ ուղղել, և այդ վիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ նրա, երկրից հեռանալն է:

Ընդ որում, սցենարիստը չի հերքում իր՝ այդ օրը Հյուսիսային պողոտայում լինելու փաստը, սակայն մեղադրում է լրագրողներին իրադարձությունների միակողմանի լուսաբանման և կողմնապահության մեջ:

«Ոչ  ոք չհետաքրքրվեց, թե որոնք են եղել իմ նման պահվածքի պատճառները, ոչ ոք չգրեց, որ իմ արարքն ընդամենը իմ հասցեին հնչած վիրավորանքի պատասխանն էր»,- ասաց նա:

Սահակյանը կարծում է, որ սուտ, չստուգված կամ ոչ ստույգ տեղեկատվություն տարածող լրագրողները պետք է պատասխան տան զրպարտության համար և պատիժ կրեն, անգամ հեռացվեն աշխատանքից:

Ընդ որում նա հստակեցրեց, որ ինքն ունի այն լրագրողների «սև ցուցակը», որոնց հետ ցանկանում է շփվել համապատասխան ատյաններում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: