481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2008 թվականին զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության մեջ զբաղեցրել է 91-րդ տեղը
16:25
11 Մարտի 2009

Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներով, Հայաստանը զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության մեջ 2008 թվականին զբաղեցրել է 91-րդ տեղը, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ 

«2007 թվականին Հայաստանը զբաղեցնում էր 89-րդ տեղը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում նախորդ տարվա գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքերով, տեղերի բաշխման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իրավական դաշտը կարգավորող, ենթակառուցվածքային և գործարար-միջավայրը, բնական, պատմամշակութային և մարդկային ռեսուրսները։

Ապրեսյանը նշեց, որ ՀՏՖ տվյալներով, Հայաստանը հետ է մնում իրավական կարգավորման առումով։

Նման գնահատականը, նրա խոսքերով, հիմնված է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում մշակվում է նվազագույն թափանցիկությամբ, և այդ գնահատականի հետ նա համաձայն չէ։

Ըստ նրա, սկսած զբոսաշրջության զարգացման հայեցակարգից մինչև այն կյանքի կոչելը տեղեկատվություն է իրականացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարւոթյան ինտերնետ-կայքի միջոցով։

Ավելին, Ապրեսյանի խոսքերով, զբոսաշրջության ոլորտի նախագծերի և հայեցակարգերի քննարկումներ են պարբերաբար անցկացվում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

«Օրինակ, մասնավոր հատվածի հետ բազմիցս քննարկվել է հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքը Հայաստանի զբոսաշրջային կենտրոն դարձնելու հարցը»,- պարզաբանեց Ապրեսյանը։

Նա նշեց, որ ՀՏՖ-ի կողմից հաշվի առնվող չափորոշիչներից մեկը միջազգային ցուցահանդեսների մասնակցության ակտիվության մակարդակն է։

«Հնարավոր է, որ այս չափորոշիչն էլ Համաշխարհային տնտեսական ֆորումի համար կարևոր է, սակայն պետք է հասկանալ,թե որքանով է հետաքրքիր այս կամ այն ցուցահանդեսը Հայաստանի համար, և արդյո՞ք, իմաստ ունի միջոցներ ծախսել դրանց մասնակցելու համար»,- ասաց Ապրեսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: