484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «յոթի գործով» դատավարությունը հետաձգվել է մեկ օրով՝ ամբաստանյալներից մեկի փաստաբանի չներկայանալու պատճառով
15:21
11 Մարտի 2009

Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստը հետաձգվել է մեկ օրով՝ ամբաստանյալներից մեկի՝ Ստեփան Ոսկանյանի փաստաբանի չներկայանալու պատճառով։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։ Հետագայում դատարանի որոշմամբ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության ուղղարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը դադարեցվել է։

Այսօրվա դատական նիստը տևել է 40 րոպեից քիչ ավել՝ հաշվի առնելով փաստաբանի չներկայանալու պատճառով նիստի տեղափոխման հնարավորության քննարկման համար գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից վերցված 20-րոպեանոց ընդմիջումը։ Սակայն կարճատև դատական նիստը չխանգարեց դատավորին երկու անգամ զգուշացում ներկայացնել դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող միակ ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանին, ով անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում դատարանի նկատմամբ ՝ ոտքի չկանգնելով Մարտիրոսյանի՝ դատական նիստերի դահլիճ մտնելու ժամանակ։

Մյուս ամբաստանյալները հեռացվել էին դատարանից 10 օրով՝ դեռևս մարտի 9-ի նիստի ընթացքում անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և նիստի ընթացքը խախտելու համար։

Իր որոշման մեջ դատավոր Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մարտի 9-ի դատավարության ժամանակ ինքը գործընթացի կողմերին հնարավորություն է ընձեռել ելույթ ունենալ հայտարարություններով և միջնորդություններով, սակայն ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ոսկանյանը չի հայտարարել դատավարության տեղափոխման անհրաժեշտության մասին։

«Մարտի 10-ի դատական նիստի ընթացքում փաստաբան Հովիկ Արսենյանը դատարանին էր ներկայացրել իր բացակա գործընկեր Ոսկանյանի հայտարարությունը, որում վերջինս տեղեկացնում էր, որ մարտի 11-ից 13-ը Վրաստանի Ախալցխա քաղաքում պետք է տեղի ունենա ավելի վաղ նշանակված դատական նիստ, որին նա պետք է մասնակցի՝ որպես ամբաստանյալներից մեկի փաստաբան։ Այս պատճառով դատական նիստը տեղափոխվել էր մարտի 11-ին», - հիշեցրեց դատավորը։

Մարտիրոսյանը կարծում է, որ առանց հարգելի պատճառների և դատավորի թույլտվության Ոսկանյանի կողմից արդեն դատական երկրորդ նիստի բացթողումը վկայում է փաստաբանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատավարության բնականոն ընթացքին խոչընդոտելու ցանկության մասին։ Այդ պատճառով դատավորը որոշել է դիմել Փաստաբանների պալատ՝ Ոսկանյանին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարությամբ։

Նույն դատական նիստի ընթացքում մեղադրող կողմին աջակցող դատախազ Կորյուն Փիլոյանը տեղեկացրեց, որ փաստաբան Ոսկանյանը, չնայած հայտարարությանը, թե մարտի 10-ին մեկնում է Վրաստան, այդ օրը գտնվել է Երևանում և հատել է Հայաստանի սահմանը միայն չորեքշաբթի առավոտյան ժամը 7։45-ին։

Դատախազի այդ հայտարարությունը լրագրողներին հերքել է ամբաստանյալների փաստաբան Մելանիա Առուստամյանը, ով հայտարարել է, թե Փիլոյանը դատարանին չի ներկայացրել սեփական խոսքերը հաստատող պաշտոնական փաստաթղթեր։ Փաստաբանն ասաց, որ դատավոր Մարտիրոսյանի վարքագիծը վկայում է Ոսկանյանին գործից հեռացնելու նրա ցանկության մասին, քանի որ օրենսդրության նորմերի համաձայն՝ երեք անգամ անընդմեջ դատարան չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի հեռացնել փաստաբանին գործից։

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ հանդիսացող Առուստամյանի խոսքերով, փաստաբան Ոսկանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է ընդունել միայն Պալատի կարգապահական հանձնաժողովը, որի քննարկմանը դատարանից ստացված նամակը կներկայացնի Խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։