482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նոր ղեկավարին
14:52
11 Մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Վալերի Ռազլոգինը քննարկել են հետագա զարգացմանն վերաբերող ծրագրեր։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարսգյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին, բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Վալերի Ռազլոգին և գրասենյակի նախկին ղեկավար Մայքլ Վայնստին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի  համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Ընդգծելով մինչ այժմ փոխգործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը՝ կողմերը կարևորել են համագործակցության շարունակումն ու զարգացումը՝ հատկապես ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։

«Համագործակցության առաջնայնությունների թվում Տիգրան Սարգսյանը նշել է, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, մասնավոր հատվածին, ենթակառուցվածքների զարգացմանն աջակցության ընդլայնումը, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները հաղթահարելու համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Վարչապետը շնորհավորել է Վալերի Ռազլոգին՝ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեության շրջանում ևս Եվրոպական բանկի հետ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։

 

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նախկին ղեկավար Մայքլ Վայնստին՝ անցած տարիներին արդյունավետ փոխգործակցության համար և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։ 

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն. եվրո մասնաբաժնով։ ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով 202 մլն եվրո է ներդրել:

2009 թ.-ին ՎԶԵԲ-ը ծրագրում է Հայաստանին տրամադրել 80 միլիոն եվրո՝ 2008 թ.-ի 63 միլիոն եվրոյի փոխարեն։

Ողջ աշխարհում 2009 թ.-ին ՎԶԵԲ-ը ծրագրում է հասցնել ֆինանսավորման ծավալները մինչև 7 միլիարդ եվրոյի՝ ավելի վաղ ծրագրված 5,5 միլիարդ եվրոյի փոխարեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: