480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Եղիշե Չարենցի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն ուրբաթ Երևանում
14:06
11 Մարտի 2009

Հայ հռչակավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի 112-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն մարտի 13-ին Երևանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ուրբաթ տեղի կունենա Չարենցի ձեռագրերը փրկած նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հուշատախտակի բացումը Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող նրա տան դիմաց։ Ռեգինա Ղազարյանի շնորհիվ Չարենցի ժառանգությունը հասել է ժամանակակիցներին։

Նրա խոսքերով, Չարենցի հուշարձանի մոտ՝ Ալեք Մանուկյան փողոցում, կանցկացվի պոեզիայի օր հայ մտավորականության ներկայացուցիչների, գրողների, ուսանողների և դպրոցականների մասնակցությամբ։

«Ծաղկեպսակներ կդրվեն բանաստեղծի հուշարձանին և կընթերցվեն նրա բանաստեղծությունները»,- հայտնեց Հակոբյանը։ Նա նշեց, որ Չարենցի տուն-թանգարանում կբացվի հայ նկարիչների՝ Չարենցի ստեղծագործությունների  նկարազարդումների ցուցահանդես, որոնց թվում կլինեն Հովհաննես Շավարշի, Մարտիրոս Սարյանի և Յուրի Բաղդասարովի աշխատանքները։

«Այնուհետև տուն-թանգարանում տեղի կունենա դասական երաժշտության համերգ»,- հավելեց տուն-թանգարանի տնօրենը։

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասականն է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25)՝ Կարսում։1915 թվականին կամավոր գնացել է ռազմաճակատ։ Նա կրքոտ հայրենասեր էր, իր հայենիքի ազատության գաղափարի ջատագովը։ 1936 թվականի սեպտեմբերին Չարենցը կալանավորվեց՝ հակահեղափոխականության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեղադրանքով։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Չարենցը մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։

Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Ս.Պուշկինի, Վ.Վ.Մայակովսկու, Ի.Վ.Գյոթեի, Է.Վերհարնի, Ու.Ուիթմենի, Մ.Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայ դասականներ Հ.Թումանյանի, Ա.Իսահակայանի, Վ.Տերյանի, ինչպես նաև Մ.Գորկու մասին և իր ժամանակակից պոեզիայի վերաբերյալ  հոդվածների հեղինակ է։ 

Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ ռուսերեն են թարգմանել ռուս մեծ բանաստեղծները։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: