484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Երևանում տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործության պրեմիերան
14:00
11 Մարտի 2009

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Vi – O – La» նոր ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի հայտնի ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում շաբաթ օրը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կոմպոզիտորը, ստեղծագործությունը նվիրված է Մաքսիմ Նովիկովին։

««Vi – O – La» պիեսը բաղկացած է երեք մասից, ինչպես ստեղծագործության անվանումը։ «Vi» նշանակում է «կյանք», «O»՝ «ծագում», և «La»-ն թարգմանվում է որպես «գովք», ինչպես նաև խորհրդանշում է «լյա» նոտան», - նշեց հեղինակը։

Նրա խոսքերով, երաժշտությունը ծնվում է ոչ միայն այն ժամանակ, երբ կոմպոզիտորը ստեղծագործում է, այլև այն ժամանակ, երբ երաժիշտը այն կատարում է և հասցնում լսողին։

Շարաֆյանն ավելացրեց, որ իր և Նովիկովի համագործակցությունն ու ընկերությունը սկսվել է անցյալ տարի, երբ ալտահարն առաջին անգամ համերգով այցելել էր Հայաստան։

Նովիկովն իր կողմից նշեց, որ Հայաստանում կայանալիք իր համերգը նշանակալի է նաև նրանով, որ առաջին անգամ տեղի կունենա Շարաֆյանի ստեղծագործության պրեմիերան։

«Նրա ստեղծագործությունների պրեմիերաները տեղի են ունեցել տարեկան մի քանի անգամ և շատ երկրներում, բացի Հայաստանից», - ասաց Նովիկովը՝ ցավով նշելով, որ հանրապետությունում Շարաֆյանը քիչ է հայտնի։

Նովիկովը նաև տեղեկացրեց հայ կոմպոզիտորի հետ նոր նախագծի մասին, սակայն չմանրամասնեց այն։

«Միայն կասեմ, որ համերգն ամբողջովին նվիրված է լինելու Շարաֆյանի ստեղծագործական գործունեությանը։ Հավանական է, որ հրավիրվեն կատարողներ եվրոպական երկրներից», - ավելացրեց Նովիկովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։