480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատարանում չորեքշաբթի կշարունակվի «յոթի գործի» քննությունը
11:24
11 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստը, որը հետաձգվել էր նախօրեին՝ ամբաստանյալներից մեկի  փաստաբանի չներկայանալու պատճառով, կշարունակվի չորեքշաբթի։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։

Ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ոսկանյանը տեղեկացրել էր, որ  մարտի 11-13-ը Վրաստանի Ախալցխե քաղաքում պետք է տեղի ունենա ավելի վաղ նշանակված դատական նիստը, որին ինքը պետք է մասնակցի՝ որպես ամբաստանյալներից մեկի՝ Վահագն Չախալյանի փաստաբան։ Հաշվի առնելով տվյալ հայտարարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը տեղափոխեց չորեքշաբթի:

Հարկ է նշել, որ այսօրվա դատական նիստը կանցկացվի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատարանում՝ գործի հինգ մեղադրյալների բացակայության պայմաններում, քանի որ բոլոր մեղադրյալները, բացի Գրիգոր Ոսկերչյանից, 10 օրով հեռացվել են դատարանի դահլիճից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և դատավարության ընթացքը խափանելու համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։