482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները միայն ինքնահաստատման փորձ է. Գլխավոր դատախազություն
10:33
11 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները միայն ինքնահաստատման փորձ է, ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Ցանկացած հայտարարություն, գնահատական՝ առավել ևս մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցվող, պետք է հիմնված լինի օրենսդրության և կոնկրետ փաստերի վրա: Սակայն, հավատարիմ մնալով  որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների և գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում են Գլխավոր դատախազությունում, այդ մասին է վկայում  պաշտպանի զեկույցում տեղ գտած դատախազության աշխատանքներին վերաբերվող դրույթը:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ դատախազության գործողությունների (ներառյալ տարածքային և զինվորական) աշխատակիցների գործողությունների դեմ  հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 42 դիմում-բողոք, որոնցից 26-ն ընդունվել է քննարկման։

Նույն զեկույցի համաձայն՝ բողոքները վերաբերել են դատախազության աշխատակիցների կողմից քրեական գործերի քննության ընթացքում հսկողություն իրականացնելու իրենց սահմանադրական գործառույթը թերի կատարելու, նախաքննության մարմինների կողմից թույլ տված խախտումները չվերացնելու հետևանքով մարդու իրավունքների խախտումներին:

Հայտարարության համաձայն՝ դատախազական գործառույթների իրականացման ընթացքում առկա թերությունների մասին դատախազությունն ինքը բազմիցս բարձրաձայնել է՝ ձեռնարկելով կոնկրետ քայլեր՝ թերությունները, խախտումները վերացնելու ուղղությամբ։

«Այսօր ևս դատախազությունը հեռու է այն մտքից, որ դատախազների կողմից հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում թերություններ չեն արձանագրվում: Բայց դատախազությունը հեռու է նաև այն մտքից, որ ամբողջ տարվա ընթացքում դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք է տալիս պաշտպանին դատախազությանը ներկայացնել որպես ռեպրեսիվ կառույց՝ չնշելով կոնկրետ որևէ փաստ և մեթոդ», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելին, ինչպես նշում է Գլխավոր դատախազությունից, անգամ տացված դիմում-բողոքների բովանդակությունը մատնանշելիս  պաշտպանն իր տարեկան զեկույցում չի հիշատակել կիրառված «ռեպրեսիվ» մեթոդի որևէ կոնկրետ դեպք:

«Ինչպես ցանկացած որևէ այլ մարմնի, այնպես էլ դատախազության  առանձնին պաշտոնյաների աշխատանքներում հնարավոր են ոչ միայն թերացումներ, այլ նաև չարաշահումներ: Եվ դատախազության ղեկավարությունը բազմիցս հավաստել է իր վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված յուրաքանչյուր դատախազի՝ ձեռնարկելով նաև կոնկրետ քայլեր (կարգապահական պատասխանատվության ենթարկում, զբաղեցրած պաշտոնից հեռացում, քրեական գործի հարուցում)՝  այդ մասին իրազեկելով նաև հանրությանը», - նշել են Գլխավոր դատախազությունից։

Ավելին, հայտարարության համաձայն, փոխշահավետ համագործակցության ակնկալիքով և նպատակով դատախազությունը պաշտպանին հրապարակավ առաջարկել է՝ տրամադրել իրեն հայտնի՝ ապօրինի ցուցումներ, օրենքի խախտումներ թույլ տված դատախազների անունները և կոնկրետ փաստեր՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալու եւ ներգործության համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

«Սակայն առ այսօր որևէ կոնկրետ փաստ, խախտում թույլ տված  դատախազի անուն պաշտպանի գրասենյակը չի տրամադրել։ Մերկապարանոց հայտարարություններով հանդես գալը և այդ ճանապարհով արհեստականորեն պաշտպանի  իր աշխատանքի արժեվորումը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, և ամենևին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Կարծում ենք ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն  արդեն վաղուց  պետք է անցած լիներ», - ասվում է հաղորդագրության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: