486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Գիտության ֆինանսավորումը իրականացվելու է նպատակային ծրագրերի օգնությամբ. փորձագետ
17:47
10 Մարտի 2009

Գիտության ֆինանսավորումը հետագայում իրականացվելու է նպատակային ծրագրերի միջոցով, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Գիտության ազգային կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։  

Նրա խոսքերով, փաստացիորեն վերանայված է գիտության ֆինանսավորման կարգը և նպատակային ծրագրերի միջոցով կարելի է բյուջետային միջոցների ավելի արդյունավետ ծախսման հասնել։  

Հարությունյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի գիտությանը։ Բացի այդ, պետք է զարգացնել «գիտություն-տնտեսություն» կապը և մասնավոր հատվածին ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ։   

Հարությունյանը կարծում է՝ սահմանափակ բնական ու մարդկային ռեսուրսներ ունեցող երկրներում ՀՆԱ մեծացման համար պետք է զարգացնել գիտատար արտադրությունը։ «Հենց այս ճանապարհով են տնտեսական հաջողության հասել Ճապոնիան ու Հարավային Կորեան»,- ասաց նա։   

Հարությունյանի խոսքերով, Հայաստանը լուրջ գիտական ներուժ ունի, և հայ գիտնականներին դրա իրականացման համար սոցիալական ապահովության նվազագույն մակարդակ և գիտական ծրագրերի ֆինանսավորման երաշխիք է պետք։

Հարությունյանը հարաբերական է համարում ոմանց հաստատումներն այն մասին, որ գիտությունը Հայաստանում վատ վիճակում է։ «Եթե համեմատենք Խորհրդային ժամանակահատվածի հետ, երբ գիտության ֆինանսավորումը 20 անգամ ավելի շատ էր, քան հիմա, ապա, իհարկե, վատ վիճակում է։ Սակայն, եթե համեմատենք նախկին ԽՍՀՄ այլ պետությունների հետ, ապա բավարար մակարդակում է»,- նշեց նա։  

Նրա կարծիքվ, այս մասին է վկայում Հայաստանում իրականացվող գիտական աշխատանքների մակարդակը, մասնավորապես բնական գիտությունների ոլորտում, ինչպես նաև ստացված դրամաշնորհների թիվը։

Նա նշեց, որ դրամաշնորհների միջոցով հայկական գիտության ստացած միջոցների ծավալը համարժեք է գիտության պետական ֆինանսավորման 30 տոկոսին։ Հարությունյանը նաև ավելացրեց, որ, օրինակ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից ստացված դրամաշնորհների գումարով Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: