478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն հայտնեց հայկական իշխանությունների միակողմանի գործողությունների վերաբերյալ
16:44
10 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտահոգություն հայտնեց 2008 թվականին հայկական իշխանությունների միակողմանի գործողությունների վերաբերյալ:

Ինչպես ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ, միակողմանի մոտեցումներ դրսևորվեցին նախորդ տարվա մարտի 1-20-ը արտակարգ դրության ժամանակ:

«Քսան օր անընդմեջ հնչում էր միայն իշխանությունների տեսանկյունը»,- ասաց օմբուդսմենը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Հարությունյանն ավելացրեց, որ նման ողբերգական դեպքերից հետո մարդկանց պետք էր հանգստացնել և գոնե մասամբ համախմբել տարակողմ տեղեկատվություն տրամադրելու միջոցով՝ չխախտելով խոսքի ազատությունը։

 «Եվ իշխանությունները, և ընդդիմությունը պարտավոր են վերադարձնել ժողովրդին հանդուրժողականությունը, առանց որի հնարավոր չէ հարգել միմյանց իրավունքները»,- ասաց օմբուդսմենը՝ նշելով հանդուրժողականության կարևորությունը հասարակության շրջանում։

Ըստ նրա, առանց հակասությունների հասարակություն գոյություն չունի, սակայն «այդ հակասությունների կրողները մրցակիցներ են, և ոչ միմյանց ոչնչացնելու ձգտող թշնամիներ»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատվոգիր հանձնեց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին և «Առավոտ» թերթի թղթակից Աննա Իսրայելյանին հրապարակային արտահայտությունների հանդուրժողականության համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: