478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը հետաձգվել է մեկ օրով՝ ամբաստանյալներից մեկի փաստաբանի չներկայանալու պատճառով
14:29
10 Մարտի 2009

Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստը հետաձգվել է մեկ օրով՝ ամբաստանյալներից մեկի՝ Ստեփան Ոսկանյանի փաստաբանի չներկայանալու պատճառով։

Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընթերցել է ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ոսկանյանի հայտարարությունը, որում իրավաբանը խնդրել է հետաձգել դատավարությունը՝ Հայաստանից իր մեկնելու անհրաժեշտության պատճառով։

«Մարտի 10-ին ներկայացված հայտարարության մեջ Ոսկանյանը տեղեկացրել է, որ մարտի 11-13-ը Վրաստանի Ախալցխե քաղաքում պետք է տեղի ունենա ավելի վաղ նշանակված դատական նիստը, որին նա պետք է մասնակցի՝ որպես ամբաստանյալներից մեկի փաստաբան», - ասաց դատավորը։

Իր հայտարարության մեջ փաստաբան Ոսկանյանը խնդրել է հետաձգել «յոթի գործով» դատական նիստը և նշանակել այն մեկ այլ օր։

Դատարանում մեղադրող կողմին աջակցող դատախազ Կորյուն Փիլոյանը, սակայն, կարծում է, որ իրավապաշտպանի այդ հայտարարությունը պաշտանող կողմի վարքագծի տրամաբանական շարունակությունն է, որն ուղղված է դատական գործընթացի դիտավորյալ ձգձգմանը։ Դատախազի կարծիքով՝ պաշտպանող կողմն ամեն կերպ փորձում է խուսափել ամբաստանյալների մեղքի ապացույցների բաց քննարկումից, որոնք մտադիր է ներկայացնել մեղադրող կողմը։

Սակայն «յոթի գործով» մյուս ամբաստանյալների փաստաբաններն իրենց  անհամաձայնությունն արտահայտեցին այդ փաստարկներին վերաբերյալ: Փաստաբան Հովիկ Արսենյանը հիշեցրեց, որ իր գործընկեր Ոսկանյանը դեռևս մարտի 9-ին՝ անցյալ  դատական նիստի ժամանակ փորձում էր տեղեկացնել դատավորին իր բացակայության մասին, սակայն դատավոր Մարտիրոսյանն արհամարհեց այդ հայտարարությունը։

«Փաստաբան Ոսկանյանը նախօրեին դատարանում հայտարարել էր, որ ամբաստանյալների փսատաբանները ևս մի քանի գործ են վարում, որոնք չեն կարող հետաձգվել, և խնդրել էր հաշվի առնել այդ հանգամանքը», - տեղեկացրեց Արսենյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր հերթին հայտարարեց, որ անկախ դատավարության կողմերի ծանրաբեռնվածությունից՝ ոչ ոք չի կարող բացակայել դատական նիստից առանց դատարանի թույլտվության։ Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Ոսկերչյանին երաշխավորված է պաշտպանության իրավունք, դատավորը տեղափոխեց դատական նիստը մարտի 11-ին, ինչով առաջացրեց ամբաստանյանլի և մյուս փաստաբանների դժգոհությունը, որոնք հայտարարեցին, որ պաշտպան Ոսկանյանը մեկ օր չի բացակայելու, և մեկ օրով դատական նիստը հետաձգելն անիմաստ է։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։ Հետագայում դատարանի որոշմամբ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության ուղղարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը դադարեցվել է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: