484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երկու քաղաքներում մայրության դպրոցներ են բացվել
12:27
10 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում Աբովյան և Մարտունի քաղաքներում մայրության երկու նոր դպրոցներ են բացվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, հղի կանանց համար դպրոցների բացումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան։

Մարտի 9-ին նորաբաց մայրության դպրոցներն ընդունեցին առաջին այցելուներին։ Այս նախաձեռնությունն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՀՀ առողջապահության նախարարության և շրջանային բուժհաստատությունների արդյունավետ համագործակցության արդյունքում։

Մայրության դպրոցը տրամադրում է հոգեբանական աջակցություն, տեղեկություններ առողջ ապրելակերպի, կրծքով կերակրելու, հետծննդյան և նորածնի խնամքի վերաբերյալ: Հաճախելով դասերին` հղի կանայք ձեռք են բերում հմտություններ և գործնական գիտելիք հղիությանը և հետծննդյան շրջանին առնչվող թեմաների շուրջ:

Նախաձեռնությունը սկսվեց մեկ տարի առաջ, երբ բացվեցին հինգ մայրության դպրոցներ Վեդու ծննդատանը, Սիսիանի և Թալինի բժշկական կենտրոններում, Վայքի բուժմիավորումում և Երևանի Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։

Շուտով նորաբաց մայրության դպրոցները բավականին հայտնի դարձան ոչ միայն հղի կանանց շրջանում, ովքեր ցանկանում են տեղեկություններ իմանալ հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող հարցերի շուրջ, այլև բուժաշխատողների շրջանում, ովքեր մայրության դպրոցների միջոցով հնարավորություն ունեն ավելի լավ պատրաստել ապագա մայրերին ծննդաբերության և նորածնի խնամքի համար։

ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիրը պլանավորել է բացել ընդհանուր թվով 11 մայրության դպրոց` մեկական դպրոց յուրաքանչյուր մարզում և մայրաքաղաքում: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիրն աշխատում է Հայաստանի հինգ հարավային մարզերում։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: