478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը կշարունակի «յոթի գործի» քննությունը
11:06
10 Մարտի 2009

Այսպես կոչված «յոթի գործով» դատական նիստը Երևանում կշարունակվի երեքշաբթի՝ մոտ երկու ժամից։ Դատական նիստն ընդհատվել էր նախօրեին ժամը 18։00-ին, երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց նիստը աշխատանքային օրվա ավարտի պատճառով։

Այսօրվա դատական նիստը կանցկացվի գործի հինգ մեղադրյալների բացակայության պայմաններում, քանի որ բոլոր մեղադրյալները, բացի Գրիգոր Ոսկերչյանից, 10 օրով հեռացվել են դատարանի դահլիճից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և դատավարության ընթացքը խափանելու համար։

Երեկ կայացած դատական նիստն անցավ չափազանց հագեցած ռեժիմով. պաշտպանող կողմը և տուժածները հասցրեցին ներկայացնել դատավորի բացարկի  մի քանի միջնորդություն, ով, նրանց կարծիքով, չի կարող անաչառ քննել այդ գործը։ Սակայն դատավոր Մարտիրոսյանը մերժեց ներկայացված միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն։

Նույն դատավարության ընթացքում դատավոր Մարտիրոսյանը դադարեցրեց «յոթի գործով» դատավարությունը դրա դերակատարներից մեկի՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ վերջինիս ուղարկելով ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության։ Դատավորը նման որոշում ընդունեց պաշտոնական նամակի հիման վրա, որը ստացվել էր «Վարդաշեն» քրեակատարողական հաստատությունից, որտեղ պահվում է Շանթ Հարությունյանը։

Նամակում նշվում է, որ Հարությունյանը մարտի 5-ից ցուցաբերում է ագրեսիվ վարքագիծ, հրաժարվում է սննդից և իրեն մոտ չի թողնում բժիշկներին ու հոգեբույժներին՝ հայտարարելով, որ իրեն փորձում են սպանել կամ թունավորել։ Ստացված նամակի համաձայն՝ Հարությունյանը հրաժարվել է նաև հանդիպել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: