484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը կգնահատի Հայաստանի կողմից IPAP իրականացման գործընթացը
20:02
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 9-13-ը Երևանում է գտնվելու ՆԱՏՕ-ի Միջազգային և ռազմական անձնակազմի համատեղ պատվիրակությունը` Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման հերթական փուլի գնահատման նպատակով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«ՆԱՏՕ-ի պատվիրակության և ԱԳԳԾ իրականացման գործընթացում ներգրավված ՀՀ գերատեսչությունների փորձագետները կքննարկեն ծրագրով նախատեսված քաղաքական, ռազմական, ժողովրդավարական, օրենսդրական, իրավական, ճգնաժամային և արտակարգ իրավիճակների կառավարման, անվտանգության, տնտեսական, գիտական, բնապահպանական և այլ ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳԳԾ հերթական փուլի իրականացման գնահատման գործընթացը կամփոփվի մայիսին նախատեսված Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ - Հայաստան ձևաչափով կայանալիք հանդիպումով:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրով (Individual Partnership Action Plan - IPAP), որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին։    

Հայաստանի մասնակցությունը IPAP-ում ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդակցությունների անցկացում տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարալեգործման և այլ հարցերի շուրջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: