481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը և France Telecom-ի նախագահը Orange-ի հեռուստացանցում կթողարկեն ՀՀՀ ծրագրերի հեռարձակումը
18:16
09 Մարտի 2009
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանստելեկոմի նախագահ Դիդիե Լոմբարը մարտի 12-ին պաշտոնական մեկնարկ կտան Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակմանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀՀ ծրագրերի հեռարձակման պաշտոնական մեկնարկը Orange հեռուստացանցում կկայանա Նալբանդյանի՝ Ֆրանստելեկոմ ընկերության կենտրոնակայան կատարելիք այցելության ընթացքում, փարիզյան իր այցի շրջանակներում՝ մարտի 10-12-ին։   

France Telecom ընկերությանը (ապրանքանիշը՝ Orange, գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան տակ) 2008 թ.-ի նոյեմբերի 19-ից տրամադրվել է տասը տարի ժամկետով համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։

«ՖՏԱ-Տելեկոմ»-ին ամրագրվել է է պարտավորություն՝ վերջնական լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում ստեղծել և կադրային ռեսուրսներով ապահովել նվազագույնը մեկական օպերացիոն գրասենյակ Հայաստանի 42 քաղաքներում, որոնք ընդունելու են և սպասարկելու են հաճախորդներին, ինչպես նաև տեղեկացնելու են սակագների և ծառայությունների մասին։ Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երևանում և 42 քաղաքների տարածքներում։

Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երևանի պուրակը:

Այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ:

Փարիզյան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Ֆրանսիայի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում: Նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպումներ Սենատի և Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամական խմբերի անդամների հետ:--0--

           

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: