477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «յոթի գործի» մասնակիցներից մեկին ուղարկել են հոգեբուժական փորձաքննության
17:41
09 Մարտի 2009

«Յոթի գործի» մասնակիցներից մեկի նկատամամբ դատական գործընթացը դադարեցված է, և նա ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն է անցնում։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Երկուշաբթի նման որոշում է ընդունել «յոթի գործի» դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ «Վարդաշեն» քրեակատարողական հաստատությունից, որտեղ պահվում է Շանթ Հարությունյանը, դատարան ստացված նամակի հիման վրա։  

Նամակում նշվում է, որ Հարությունյանը մարտի 5-ից ագրեսիվ պահվածք է դրսևորում, հրաժարվում է ուտելիքից և թույլ չի տալիս իր մոտ մտնել բժիշկներին ու հոգեբույժներին՝ հայտարարելով, որ իրեն փորձում են սպանել կամ թունավորել։ Ստացված նամակի համաձայն, Հարությունյանը հրաժարվել է հանդիպել նաև մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ։    

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ դատավոր Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել դադարեցնել քրեական գործը Շանթ Հարությունյանի նկատմամբ ընդհուպ մինչև նրա լիարժեք ապաքինումը, և ղեկավարվելով քրեակատարողական օրենսգրքի նորմերով, ուղարկել նրան փորձաքննության։ 

Մասնավորապես, անկախ փորձագետները պետք է պատասխանեն մի շարք հարցերի՝ տառապու՞մ է, արդյոք, Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդություններով, եթե այո, ապա որքան վաղուց և գիտակցու՞մ է նա, արդյոք, իր արարքները, կարո՞ղ է մասնակցել դատական նիստին և պատասխանել հարցերին։  

Դատավորի որոշումը դժգոհություն առաջ բերեց մեղադրյալների շրջանում։ Մասնավորապես, մեղադրյալ Ալիկ Արզումանյանն ասաց, որ դատավորն «իր դիագնոզն արդեն տվել է Շանթ Հարությունյանին և ուղարկել նրան ստիպողական բուժման»։  

Բացի այդ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը դատավոր Մարտիրոսյանին հերթական բացարկ է հայտարարել՝ ասելով, որ «լուրջ մտավախություններ ունի դատավորի անկողմնակալ լինելու մեջ, ինչը բացարկի համար լուրջ պատճառ է»։ Բացարկին միացել են բոլոր մեղադրյալները։   

Դատախազ Կորյուն Փոլոյանը միջնորդությունն անհիմն է համարել՝ ուղղված գործընթացի ձգձգմանը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Մնացականյանը նախազգուշացում է տվել մեղադրյալներ Սասուն Միքայելյանին և Ալիկ Արզումանյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի կարգի խախտման համար՝ նշելով, որ եթե նման վարքը կրկնվի, ապա դա դատարանի դահլիճից հեռացնելու պատճառ կդառնա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: