483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կայունացել են շաքարավազի ու ալյուրի գները
17:27
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում շաքարավազի ու ալյուրի գները կայունացել են, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առևտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ:

Ցանկն ուղարկվել է Պետեկամուտների կոմիտե` նշյալ առևտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը և ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաև մարզերի տնտեսվարողներին:

Իսկ մինչ այդ, ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները` մինչև թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով (պիկը 270 էր):

Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի և կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը, տեղակացնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 3-ին վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ ԿԲ մասնագետների գնահատմամբ, 2009 թ.-ին միջին-կշռված փոխարժեքը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Արտարժութային քաղաքականության փոփոխության պատճառով գների աճից զգուշանալով՝ բնակչությունը սկսեց սուպերմարկետներից և մթերային խանութներից գնել առաջին անհրաժեշտության մթերքները, այդ թվում նաև կարագ, շաքարավազ և ալյուր՝ նման կերպ անհիմն խուճապ ստեղծելով այդ մթերքների պահանջարկի շուրջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։