484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Իրենց սիրելի կանանց անվճար խոսելաժամանակ տրամադրելու հնարավորություն ընձեռեց Vivacell-MTS-ը
16:44
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կանանց և գեղեցկության միամսյակի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աննախադեպ հնարավորություն է ընձեռում տղամարդկանց շնորհավորելու իրենց սիրելի կանանց և մատուցելու հաճելի անակնկալ` մեկ շաբաթվա ընթացքում իրենց անվճար զանգահարելու հնարավորություն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին VivaCell-MTS-ի մամուլի ծառայությունից, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարելի է ուղարկել *888*բաժանորդի հեռախոսահամարը# հրահանգը` նշելով սիրելիի հեռախոսահամարը, և վերջինս գեղեցիկ շնորհավորանքի հետ մեկտեղ հաղորդագրությունն ուղարկողին մեկ շաբաթ` ավելի քան 10 000 րոպե անվճար զանգահարելու հնարավորություն կստանա:

Ինչպես նշեցին ընկերությունից, անվճար խոսելաժամանակ հնարավոր է նվիրել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և կորպորատիվ բաժանորդներին:

Միևնույն բաժանորդին անվճար խոսելաժամանակ կարելի է նվիրել առավելագույնը 4 անգամ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ անվճար զանգահարելու ժամանակահատվածին ավելանում է ևս մեկ շաբաթ:

Եթե հրահանգն ուղարկող բաժանորդի հեռախոսահամարը ներառված է հասցեատիրոջ «Իմ Աշխարհը» ցուցակում, ապա այն դուրս է գալիս ցուցակից, իսկ անվճար զանգահարելու ժամանակահատվածն ավարտվելուն պես նա կրկին կարող է ավելացնել այն «Իմ Աշխարհը» ցուցակում:

Եթե հրահանգն ուղարկող բաժանորդի հեռախոսահամարը հասցեատիրոջ համար հանդիսանում է Հատուկ Համար, ապա այն դադարում է լինել Հատուկ Համար, իսկ անվճար զանգահարելու ժամանակահատվածն ավարտվելուն պես բաժանորդը կրկին կարող է սահմանել այն որպես Հատուկ Համար:

Միևնույն ժամանակ «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող անվճար խոսելաժամանակ նվիրել իրենց Սիրելի Համարի բաժանորդին:

Անվճար խոսելաժամանակ հնարավոր է նվիրել և ստանալ միայն քարտի վավերականության ժամկետի ընթացքում, և այն  հնարավոր չէ օգտագործել` գտնվելով ռոումինգում:

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Նոյեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,02 մլն։--0—   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: