477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԾ-ն կասեցրել է մաքսային կոմիտեի նախկին ղեկավարի տան վրա հարձակում գործած հանցավոր խմբի գործունեությունը. մամուլի կենտրոն
15:46
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կասեցրել է 2008 թ.-ի հոկտեմբերին ՀՀ Պետական մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակում գործած կայուն հանցավոր խմբի գործունեությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է 2008թ.-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած կայուն հանցավոր խմբի գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի կենտրոնում ընդգծեցին, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները։

«Մարտի 7-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել և ուղղորդել է նրանց գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Բացահայտվել են նաև նույն հանցավոր խմբի կողմից իրականացված մի շարք այլ հանցագործություններ, այդ թվում 2007 թ.-ի նոյեմբերի 29-ին Երևանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Վաղարշ և որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, որի արդյունքում պատճառվել էր 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք վնաս, և 2009 թ.-ի հունվարի 28-ին գրավատան տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

ՀՀ ՔՕ 175 հոդվածով (ավազակություն) հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: