485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը բացեցին «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը
14:52
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երկուշաբթի Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Սա Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի համատեղ գործընկերային նախաձեռնությունն է, որն ուղղված է հասարակության զարգացման մասին տեղեկատվության անվճար տրամադրմանը, քաղաքական երկխոսության խրախուսմանը և գիտելիքների փոխանակմանը լայն լսարանի միջև։   

Կենտրոնի բացման համաձայնագիրը երկուշաբթի ստորագրեցին Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի լիազոր ներկայացուցիչ Արիստոմենե Վարուդակիսը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը։

«Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը մեզ բավարարում է։ Կենտրոնի գլխավոր նպատակներն են գիտելիքների փոխանակումը և երկխոսության հաստատումը տարբեր կրթական հաստատությունների միջև, ԶԼՄ-ների, կառավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ»,- ասաց Վարուդակիսը։

Գործընկերային համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փափազյան» գրադարանը կենտրոնի միջոցով հանրությանը կներկայացնի Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի արդիական և մանրամասն տեղեկատվությունը, գլոբալ զարգացման խնդիրների հետազոտական և վերլուծական աշխատանքները։

«Այս կենտրոնը առավել մեծ չափով կոմպլեկտավորում և ընդլայնում է տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիական հասարակության լայն շրջանակների համար։ Շատ տարիների ընթացքում ցանկացած պետության համար մտավոր արժեքների հարստությունը նյութական բարիքներից ավելի կարևոր և նշանակալի են։ Բազմաթիվ պետություններ ձգտում են ստեղծել գիտակայուն հասարակություն, և մեր համալսարանը կարևոր դեր է խաղում նման հասարակության ձևավորման գործում»,- ասաց Արմենյանը։

Կենտրոնում կտեղադրվեն ավելի քան 1000 տպագիր նյութեր, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային բազաներ ՀԲ գործունեության մասին տարբեր ոլորտներում և տարբեր երկրներում՝ սկսած 1947 թվականից, ինչպես նաև հրապարակումներ, զեկույցներ և բանկի տարբեր ծրագրեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։