478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իտալիան մաքսային ծառայությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
13:38
09 Մարտի 2009

Իտալիայի փոխարտգործնախարար Ալֆրեդո Մանտիկան ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ստորագրել են երկկողմ համաձայնագիր երկու երկրների մաքսային ծառայությունների համագործակցության վերաբերյալ:

Փաստաթղթի նախաստորագրումը կայացել էր դեռևս 2007 թ.-ին՝ Իտալիա կատարած Խաչատրյանի այցի շրջանակներում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կոմիտեի մամուլի ծառայությունից։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն փոխադրումների և փոստային առաքումների  մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու համար, ինչպես նաև բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու տարանցումը երկու երկրների տարածքներով կանխելու նպատակով:

границаՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Իտալիայի մաքսային ծառայությունն այսօր Եվրոպայում առաջատար է համարվում, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարևորվում է այդ պետության և Հայաստանի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը

Խաչատրյանը մեծապես կարևորել է տարբեր երկրների հետ նման համաձայնագրերի ստորագրումը, որովհետև ներկա փուլում Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ռիսկերի հիման վրա կառավարման համակարգ ունենալու  և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների վրա։

«Մենք խիստ կարևորում ենք այն երկրների հետ համաձայնագրեր կնքելը, որոնցից ներկրումն առավել մեծ ծավալներով է իրականացվում», - ասել է Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Իտալիան կարող է Հայաստանին օժանդակել մաքսային լաբորատորիաներ ունենալու հարցում, քանի որ հենց այդ երկրում է լավագույնս կազմակերպվում նման լաբորատորիաների  գործարկումը։

«Մաքսային լաբորատորիա ունենալը թանկ հաճույք է, սակայն անհրաժեշտ, հատկապես բարեփոխումների այս փուլում»,- ընդգծել է  Խաչատրյանը:

Իտալիայի մաքսային ծառայության արտաքին կապերի վարչության պետ Ջուզեպպե Ֆավալեն իր հերթին վստահեցրել է, որ այս փաստաթղթի ստորագրումը  կարևոր քայլ է՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն առավել անվտանգ դարձնելու հարցում, հատկապես որ վերջին 10 տարում այն անընդահատ աճի միտումներ է դրսևորում:

«Համաձայնագրով կարգավորվելու է նաև տեղեկատվության փոխանակումը հատկապես այն նյութերի վերաբերյալ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Նախատեսվում է նաև առավել պարզեցնել մաքսային հսկողության մեխանիզմները՝ միաժամանակ ուժեղացնելով հետբացթողումային հսկողությունը», - ասել է Ֆավալեն։

«Ստորագրված փաստաթուղթը ևս մեկ քայլ է երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ: Միաժամանակ այն հնարավորություն է ընձեռում առավել մեծ ուշադրություն դարձնել մաքսային իրավախախտումների դեմ  պայքարին», - ասել է Իտալիայի փոխարտգործնախարար Ալֆրեդո Մանտիկան։

Նրա տրամադրած տվյալների համաձայն` 2008 թվականին  Իտալիայի և Հայաստանի միջև իրականացվել է 200 մլն եվրոյի ապրանքաշրջանառություն: Հայաստանից հիմնականում արտահանվել են պլաստիկ և տեքստիլ արտադրանք: Իտալիայից ներկվել են արդյունաբերական մեքենաներ, տեքստիլ արտադրանք, արդյունաբերական և քիմիական  սարքավորումներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։