480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Տոն կանանց համար և գլխացավանք տղամարդկանց համար. մարտի 8
12:11
09 Մարտի 2009

Մարտի 8-ի տոնը երկար տարիներ շարունակ մնում է միլիոնավոր մարդկանց սիրած տոներից մեկը, և Հայաստանը բացառություն չէ։ Հայ կանանց տոնական տրամադրության վրա չեն ազդում ոչ համաշխարհային ճգնաժամը, ոչ տարադրամի փոխարժեքի մշտական տատանումները, ոչ վերջերս հանրապետության ապրանքի շուկայում առաջացած ծանր իրավիճակը։ Դրա ապացույցը ստանալու համար պետք է պարզապես դուրս գալ գարնանային Երևանի փողոցներ, որտեղ տիրում է ջերմ, տոնական տրամադրություն, իսկ անցորդների՝ սովորաբար մտահոգ դեմքերին, փայլում են իսկապես գարնանային ժպիտներ։

Մարտ 8-ին մրցակից չեղավ նաև 1995թ.-ից տոնվող Մայրության և գեղեցկության տոնը՝ ապրիլի 7-ը։ Սակայն այս տոնը ևս նշվում է հանրապետությունում, և այն բանից հետո, երբ այն դադարեց լինել ոչ աշխատանքային օր, և վերադարձավ մարտ 8-ը տոնելու հին, բարի ավանդույթը, Հայաստանում սկսեցին տոնել միանգամից կանանց երկու տոն, իսկ երկու ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածը սկսեցին կոչել կանանց միամսյակ։

Հայ կանայք բացառություն չեն և իրենց ամուսիններից, գործընկերներից, հարազատներից իսկական տոն, հոգատարություն և ջերմություն են ակնկալում՝ հույս ունենալով ստանալ թեկուզ ոչ մեծ, բայց հաճելի նվերներ։

Այնուամենայնիվ մարտի 8-ը կարելի է «մեծ փորձություն» անվանել տղամարդկանց համար, ովքեր խանութից-խանութ են մտնում՝ իրենց սիրելիների համար նվերներ ընտրելով։

Ավանդաբար հայ տղամարդիկ իրենց կանանց նվիրում են ծաղիկներ, օծանելիք և դիմահարդարման պարագաներ, փոքրիկ հուշանվերներ, իսկ մի մասը  նախապատվություն է տալիս նույնիսկ կենցաղային տեխնիկային և թանկարժեք ոսկե զարդերին։

Ընդհանուր առմամբ տղամարդկանց նվերների ցանկը համընկնում է հայ կանանց սպասելիքների հետ, չնայած կան կանայք, որոնք ցանկանում են որպես նվեր ստանալ որևէ բացառիկ և ռոմանտիկ բան, սակայն տղամարդկանց թիվը, որոնք իրենց կանանց նվիրում են ռոմանտիկ ճամփորդություն կամ վերելք դեպի Էվերեստի գագաթ, չնչին է։

Եթե կազմենք մարտի 8-ի նվերների վարկանիշային ցանկը, ապա, անխոս, առաջին տեղը զբաղեցնում են ծաղիկները։ Մարտի 8-ին շատ ծաղիկների խանութներ հայտարարել էին տոնական ակցիաներ։

Այսպես, մարտի 8-ին ժամը 18։00-ին «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ընկերության ծաղկի սրահ ձիով կամ ավանակով եկողները հնարավորություն էին ստանում անվճար ընտրել յուրաքանչյուր նվեր՝ ինչպես ծաղկեփունջ, այնպես էլ տարբեր հուշանվերներ։

  
Մարտի 8-ի նվերների վարկանիշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում են օծանելիքն ու հրուշակեղենը։

Ինչ վերաբերում է հրուշակեղենին, ապա շոկոլադ և տորթ գնելն ավելի է տարածվում է Հայաստանում։ Սակայն տղամարդիկ պետք է ավելի զգույշ մոտենանա նման նվերների ընտրությանը և ավելի վաղ պարզեն, թե, արդյո՞ք, իրենց սիրելին Մեծ Պահք է պահում։

Հայաստանում տարածված նվերներից կարելի է վստահ նշել նաև կենցաղային տեխնիկան։ Թեև համաձայնեք, որ մարտի 8-ին չարժե սիրելի կնոջը խոհանոցային կոմբայն կամ հարիչ նվիրել։

Թերևս տարին մեկ անգամ նա արժանի է իրեն զգալի ոչ թե օրերը խոհանոցում անցկացնող Մոխրոտիկ, այլ թագուհի։ Իսկ տատիկները, մայրիկներն ու քույրերը չեն հրաժարվի նման նվերից։

Տղամարդիկ պետք է հաշվի առնեն, որ ժամանակակից կանայք կրթված են և առաջադեմ, այդ պատճառով նրանք գոհունակությամբ որպես նվեր կընդունեն բջջային հեռախոս, համակարգիչ կամ նոութբուք, և, իհարկե, ոչ ոք չի հրաժարվի նաև ավտոմեքենայից։

Հայաստանում ավելի մեծ թվով կանայք են զբաղվում բիզնեսով, քաղաքական կարիերայով։ Օրինակ Հայաստանի խորհրդարանում 131 պատգամավորական մանդատներից 11-ը պատկանում է կանանց, իսկ փոխխոսնակներից մեկը Արևիկ Պետրոսյանն է։

Հայաստանի խորհրդարանի «ամենականացի» խմբակցությունն է միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, որտեղ յոթը անդամներից երեք կանայք են։

Կանայք ներկայացված են նաև երկրի կառավարության կազմում՝ ՀՀ մշակույթի նախարարն է Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը։

Չի բացառվում, որ ժամանակի հետ, միգուցե խորհրդարանական ընտրություններից հետո, երկրի կառավարությունում և խորհրդարանում տեղի ունենան կառուցողական փոփոխություններ, կանանց թիվը իշխանության կազմում կավելանա, և եռանդով լի, տաղանդավոր կանայք իրենց հզոր ներդրումը կանեն երկրի կառավարման գործընթացում։

Ի դեպ, Grant Thornton-ի՝ աշխարհի 36 երկրներին նվիրված զեկույցի համաձայն, Հայաստանը երկրների առաջին տասնյակի ցանկում է, որտեղ կանայք մասնավոր ընկերություններում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։

Եզրափակելով՝ կցանկանայինք հայ կանանց մաղթել երջանկություն և ջերմություն, մեծ եռանդ ու սեր։ Թեև առջևում դեռ փոփոխական մարտն է, որը եղանակային բազմաթիվ անակնկալներ կմատուցի, մաղթում ենք Ձեզ՝ սիրելի կանայք, որպեսզի ձեզ համար միշտ փայլի ջերմ, գարնանային արևը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: