478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը 2009 թ.-ի հունվար ամսվա ընթացքում կրճատվել է 27,6 տոկոսով՝ կազմելով 43,6 միլիոն դոլար
11:26
09 Մարտի 2009

2009 թ.-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել է 43,6 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցումներ, հաղորդվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2009 թ.-ի հունվարի ամենամսյա տեղեկագրում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 27,6 տոկոսով պակաս է 2008 թ.-ի հունվար ամսվա մակարդակից (60,2 միլիոն դոլար)։

Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան նույն ժամանակահատվածում փոխանցվել է 5,9 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի հունվար ամսվա 6,8 միլիոն դոլարի համեմատ (13,1 տոկոսի նվազում)։

Արդյունքում ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից փոխանցված միջոցների զուտ մուտքը կազմել է 37,7 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 53,4 միլիոն դոլարի համեմատ, այսինքն անկումը կազմել է 29,4 տոկոս։

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված ոչ առևտրային բնույթի փոխանցումների 78,4 տոկոսը և երկրից արված բոլոր փոխանցումների  52,9 տոկոսը, իսկ Հայաստան արված փոխանցումների զուտ մուտքում Ռուսաստանի մասնաբաժինը հունվար ամսին կազմել է 84,8 տոկոս։ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 81,2 տոկոս, 37,2 տոկոս և 95,6 տոկոս։

ՀՀ ԿԲ տվյալներով, ընթացիկ տարվա հունվար ամսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է 55,6 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ՝ 2008 թ.-ի հունվար ամսվա համեմատ կրճատվելով 25 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցվել է 11,1 միլիոն դոլար՝ կրճատվելով 38,8 տոկոսով։ Արդյունքում հունվարին միջոցների զուտ մուտքը կազմել է 44,5 միլիոն դոլար՝ կրճատվելով 20,5 տոկոսով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: