483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ-ն առաջնորդվում է ճկուն սակագնային քաղաքականությամբ
11:16
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջնորդվում է ճկուն սակագնային քաղաքականությամբ, ասվում է  «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշման մասին ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Մարտի 6-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նիստի ժամանակ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությանը երկաթուղային ոլորտում գերակա սուբյեկտ է ճանաչել։

«2008թ. հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սակագները բերել է միասնական հաշվարկման կարգի` համաձայն ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչությունների սակագների համաձայնագրի, ինչի արդյունքում սակագների միջին եկամտային գործակիցը բոլոր տեսակի փոխադրումների գծով ավելացել է միջինը 30%-ով: Ներհանրապետական հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագինը բարձրացել է 13%-ով: Ընդ որում սակագների ավելացումը չի վերաբերել ներքին հաղորդակցություններին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Սակայն ընկերությունից նշել են, որ իրականացվող միջոցառումները այսօր չեն ծածկում երկաթուղու ընթացիկ շահագործման ծախսերը, ինչի արդյունքում «Հարակովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 7 ամիսների ընթացքում գրանցվել է վնաս՝ հիմնական գործունեությունից:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղում աշխատում է 4300 մարդ: Ունենալով սոցիալական բարձր ծանրաբեռնվածություն՝ մենք ստիպված ենք եղել գնալ սակագների իջեցմանը՝ նպատակ ունենալով պահպանել տնտեսական պահուստների բացակայության պայմաններում փոխադրումների ծավալները, անձնակազմի զբաղվածությունը և երկաթուղու եկամտային ապահովումը», - հայտարարել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների, տրանսպորտային սպասարկման և մարքետինգի ոլորտում կոմերցիոն ծառայության ղեկավար Իլյա Կելպերիսը:

«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, ինչպես նաև էներգառեսուրսների սակագների աճի պայմաններում նման սակագնային քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում թվում է աննպատակահարմար՝ առանց պետական կարգավորող մարմինների կողմից ըմբռնման և աջակցման։ Հուսով ենք, որ հակամենաշնորհային հանձնաժողովի հետ անցկացրած համատեղ աշխատանքը կօգնի մշակել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի առջև այսօր ծառացած խնդիրների միասնական պատկերացումը», - ասել է նա։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։