480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը կոչ է անում չքաղաքականացնել իր նշանակման հետ կապված հարցը
10:32
09 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նոր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կոչ է անում չքաղաքականացնել իր նշանակման հետ կապված հարցը:

«Դուք գիտեք մեր մարդկանց, երբ աշխատակիցները կարծում են, որ երեք ամսից կարող են նոր քաղաքապետ ունենալ, ապա մի քիչ կորցնում են բարեխղճությունը, և որպեսզի Երևանը դրանից չտուժի, իմ նշանակման մասին որոշում ընդունվեց», - շաբաթ օրը ասել է Բեգլարյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին: Նա ընդգծել է, որ իր նշանակումը պայմանավորված էր միայն այդ պատճառով, և չարժե այդ հարցը քաղաքականացնել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտ 4-ին հրամանագիր էր ստորագրել Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին: Բեգլարյանը գլխավորում է մայիսի 31-ին նշանակված Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը:

Բեգլարյանը նշել է, որ քաղաքապետի պաշտոնում իր նշանակումը ոչ մի կերպ չի կանխատեսում ընտրությունները, քանի որ Կուսակցության խորհուրդն արդեն որոշում է ընդունել, որի համաձայն ինքը գլխավորում է ցուցակը:

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝  նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն։ Բեգլարյանն ավելացրել է, որ ինքը բավականին լավ է ծանոթ Երևանի խնդիրներին, քանի որ երկար ժամանակ ղեկավարել է այնպիսի մեծ համայնք, ինչպիսին Կենտրոնն է:

Խոսելով մայրաքաղաքի զարգացման ծրագրերի մասին՝ նոր քաղաքապետն ասել է, որ դրանք շատ են: «Զարգացման ծրագրերը շատ են, և դրանք բոլորը մենք կփորձենք կյանքի կոչել և այնպայման կհասնենք մեր նպատակին, սակայն կոնկրետ ծրագրեր ես կներկայացնեմ ավելի ուշ և ավելի մանրամասն: Այլ կերպ ասած՝ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երևանցիները հպարտանան իրենց քաղաքով և որպեսզի նրանց դեմքից ժպիտը չանհետանա», - ասել է նա։

Բեգլարյանն իր ամենագլխավոր խնդիրն է համարում սեփական քաղաքի նկատմամբ երևանցիների հավատի վերադարձը։ Նա ավելացրել է, որ քաղաքացիների աջակցությամբ նրան ավելի արագ կհաջողվի իրագործել նախատեսված ծրագրերը։

«Ես միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, որ համայնքը ընտանիք է, և եթե մենք բոլորս աշխատենք այդ ուղղությամբ բավականին ջանասիրաբար, ապա մեզ կհաջողվի ժամանակին իրագործել բոլոր ծրագրերը», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: