478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ
19:13
06 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի հետ մեր երկրի հարաբերությունները ներկայումս նոր փուլ են մտել, և Հայաստանը շահագրգռված է հայ-իտալական հատկապես տնտեսական համագործակցության խթանմամբ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալֆրեդո Մանտիկայի հետ հանդիպման ժամանակ։

«Տիգրան Սարգսյանը և Ալֆրեդո Մատիկան ընդգծել են, որ չնայած իտալական մի շարք ընկերությունների` Հայաստանում ծավալած գործունեությանը` տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց և չի համապատասխանում երկու երկրների ունեցած ներուժին»,- ուրբաթ հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Իտալիայի արտգործնախարարի տեղակալը ՀՀ վարչապետին ծանոթացրել է այցի ընթացքում իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների, հատկապես ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների մասին քննարկումների արդյունքներին։

Ըստ նրա, երկուստեք մշակվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ծրագրերի նախագիծ, որոնցից մեկը Հայաստանի և Իտալիայի Վենետո նահանգի միջև ուղղակի կապերի և համագործակցության հաստատումն է։

Զրուցակիցները միմյանց տեղեկացրել են նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանում և Իտալիայում ձեռնարկվող քայլերի մասին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-իտալական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։--0--    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: