478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կարգավորող հանձնաժողովը ՀԿԵՈՒ ընկերությանը երկաթուղային ոլորտում գերակա սուբյեկտ է ճանաչել
18:31
06 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հինգշաբթի նիստի ժամանակ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությանը երկաթուղային ոլորտում գերակա սուբյեկտ է ճանաչել։

Երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ ՀԿԵՈՒ ընկերության բեռնաշրջանառությունը 2008 թ.-ի հունիս-դեկտեմբերին 402 մլն. տոննակիլոմետր է կազմել, որից 58 տոկոսը ներկրումն է, 26 տոկոսը՝ արտահանումը, 15 տոկոսը՝ ներքին փոխադրումները։

Հանձնաժողովի տվյալներով՝ ուղևորափոխադրումների շուկայի ուսումնասիրության համաձայն, ՀԿԵՈՒ ուղևորաշրջանառությունը 2008 թ.-ի հունիս-դեկտեմբերին գերազանցել է 20 մլն. ուղևորկիլոմետրը, որից 59 տոկոսը բաժին է ընկել ներհանրապետական երթուղիներին։

Բացի այդ հանձնաժողովի տվյալներով, ՀԿԵՈՒ ընկերությունը իրականացնում է, մասնավորապես, երկաթուղային ենթակառուցվածքի կառավարում և օգտագործում։

Ղեկավարվելով մոնիտորինգի արդյունքներից ստացված տվյալներով՝ հանձնաժողովը ՀԿԵՈՒ ընկերությանը շուկայում գերակա դիրք ունեցող սուբյեկտ է ճանաչել և ընկերությանը հատուկ ռեեստրում գրանցելու մասին որոշում ընդունել։

Հանձնաժողովի միևնույն նիստի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հայկական շուկա մտելուց հետո ՀԿԵՈՒ ընկերությունը բեռների ներկրման սակագները բարձրացրել է 100 տոկոսով, իսկ ներքին փոխադրումներինը՝ 20 տոկոսով։
    
«Դրանից հետո ընկերությունը 30 տոկոսով իջեցրել է բեռների ներկրման սակագները։ ՏՄՊՊՀ պետք է ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե սակագների բարձրացումն ինչպես է կատարվում»,- ասաց նա։ 

Ինչպես հայտնեց ՀԿԵՈՒ մարքեթինգի և տրանսպորտային սպասարկման, բեռնափոխադրումների ոլորտում կոմերցիոն աշխատանքի ծառայության պետ Իլյա Կելպերիսը, սակագների փոփոխությունը կապված է եղել դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հետ։

Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի տարվա ընթացքում մինչև հայկական երկաթուղիները ՀԿԵՈՒ-ի բալանս ընդունելը, երկաթուղային ենթակառուցվածքների սպասարկումը չէր ֆինանսավորվում, ինչի պատճառով վերջինը գտնվում էր ոչ բավարար վիճակում։

«Երկաթուղին կոնցեսիա ընդունելուց հետո ենթակառուցվածքի սպասարկման ծախսերն աճեցին. ենթակառուցվածքը բարվոք վիճակի է բերվում»,- ասաց նա։ 

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: