482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության համակարգը պետք է նպատակաուղղված լինի մտածողության հմտություններ տրամադրելուն. ՀՀ վարչապետ
16:05
06 Մարտի 2009

Կրթության համակարգը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե ուսանողներին գիտելիքներ տրամադրելուն, որոնք արագ հնանում են ժամանակակից աշխարհում, այլ պետք է սովորեցնի մտածել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է սովորենք աշխատել գիտելիքների հետ, մենք պետք է սովորեցնենք մեր ուսանողներին մտածել, ոչ թե գիտելիքներ կուտակել»,- նա ասաց ուրբաթ «Ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» գիտա-գործնական գիտաժողովի ընթացքում կարդացած զեկույցում:

Ընդ որում նշելով, որ տվյալ թեզը երբեմն այլ կերպ է ընկալվում, Սարգսյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ ուսանողները չպետք է սովորեն։  

«Գիտելիքներ չունենալով՝ մենք չենք կարող սովորել մտածել, իսկ դա շատ բարդ ուղի է։ Նախ պետք է գիտելիքներ կուտակել, գլուխ հանել հին գիտելիքներից, այս կամ այն հիփոթեզի և հայցեկարգի դասավորության տրամաբանությունից, և այն բանից հետո, երբ այդ ամենը կյուրացվի, կարող է մտածել սովորելու հնարավորություն հայտնվի»,- պարզաբանեց նա։  

Այս առնչությամբ վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարությունը ևս պետք է աշխատի «մտածելու» այս օպերատիվ ռեժիմով։

«Այսօր կան խիզախներ, որոնք շատ կատեգորիկ են իրենց արտահայտություններում։ Կատեգորիկ արտահայտությունները հիմարության նշան են, և որքան ավելի կատեգորիկ են մեր ընդդիմախոսները, այնքան ավելի հեշտ է բնութագրել մտածելու կարողության մակարդակն այս դժվար ժամանակներում»,- ամփոփեց Սարգսյանը։   

«Ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» գործնական գիտաժողովի ընթացքում՝ կազմակերպված ՌՀՀ և ՌԳԱ Տնտեսության ինստիտուտի կողմից և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն, Ակադեմիայի անդամ, տնտեսագիտության դոկտոր Ռուսլան Գրինբերգ, ԵԱՀԿ երևանյան բյուրոյի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Մոսկվայում Միջազգային համալսարանի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Ալեքսանդր Բերլինը, ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն, պրոֆեսոր Դմիտրի Սորոկինը և ՌՀՀ համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սանդոյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: