483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը բաց է իր երկրի ինտելեկտուալների հետ երկխոսության համար. վարչապետ
15:50
06 Մարտի 2009

«Ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» գիտապրակտիկ համաժողովը լուրջ խթան կհանդիասա Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ կառավարությանը հուզող արդիական խնդիրներ քննարկելու համար, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք հուսով ենք, որ այդ քննարկումները և բանավեճերը օգտակար կլինեն ոչ միայն ձեզ, այլև մեզ համար։ Մենք պատրաստ ենք երկխոսության»,- ասաց նա համաժողովի շրջանակներում զեկույցի ընթացքում։

Այս կապակցությամբ Սարգսյանը հայտնեց, որ ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հանրապետության կառավարությունը կարող է այսօր տնօրինել ՌՀՀ-ում առկա ինտելեկտուալ ներուժը։

«Մեզ այսօր անհրաժեշտ է այդ աջակցությունն ու օգնությունը։ Մենք ձեզ հետ միասին պետք է նոր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում՝ մթնոլորտ, որում մտածող և ինտելեկտուալ մարդն իրեն հարմարավետ կզգա»,- ընդգծեց վարչապետը։

Իր հերթին Դարբինյանն ասաց, որ բուհը միշտ աջակցել է վարչապետին իր բոլոր ձեռնարկումներում, որոնք ուղղված են կրթության համակարգի զարգացմանը, գործընթացների սոցիալական ընկալման փոփոխմանը, մարդկանց պատասխանատվության բարձրացմանը և նոր հասարակության ստեղծմանը։

«Շատ կցանկանայինք, որ դա դառնա մեր կյանքի նորմը»,- ասաց նա։ Համաժողովի ընթացքում ՌՀՀ ռեկտորը հրապարկեց բուհի Գիտական խորհրդի մարտի 5-ի որոշումը, որի համաձայն՝ հայկական կառավարության ղեկավարը պարգևատրվում է ՌՀՀ շքանշանով բազմամյա պետական գործունեության, Հայաստանում գիտության և կրթության զարգացման գերակայությունների հետևողական իրականացման և համալսարանի ծրագրերի զարգացմանն աջակցելու համար։

ՌՀՀ և ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի կողմից և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցութայմբ կազմակերպված «Ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» գիտապրակտիկ համաժողովին զեկույցներով հանդես եկան ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը,  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Մոսկվայում Միջազգային համալսարանի նախագահի խորհրդական Ալեքսանդր Բերլինը, ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն Դմիտրի Սորոկինը և ՌՀՀ համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։