484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է ԱՄԷ-ի հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացմամբ. ՀՀ նախագահ
15:23
06 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացմամբ, ուրբաթ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարար  Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի հետ հանդիպման ժամանակ։

«Երկրի ղեկավարն ընդգծել է Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը և հույս հայտնել, որ նախարարի այցն այդ առումով լրացուցիչ խթան կհանդիսանա»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Իր հերթին Շեյխա Ալ Կասիմին նշեց, որ հայ գործընկերներն իրենց առաջարկել են համատեղ ծրագրերի լուրջ փաթեթը, որն առաջիկայում կքննարկվի Էմիրությունների գործարար լայն շրջանակների հետ։

Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում ևս, ինչպես ԱՄԷ-ում, մեծ ուշադրություն է հատկացվում կրթությանը և ընդհանրապես մարդկային ռեսուրսին:

Կողմերը որպես տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ՝ նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառները։

Նախագահ Սարգսյանը Միացյալ Էմիրությունների առաջընթացն ու ձեռքբերումները տպավորիչ է համարել և ասել, որ Հայաստանը և ԱՄԷ-ն թեև տարբեր պայմաններում են, այնուամենայնիվ հետաքրքիր է այդ փորձն ուսումնասիրել և այն մեր երկրի համար կարող է օգտակար լինել:

Սերժ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի ջրային տնտեսությանը տրամադրած օժանդակության և «Հաղարծին» եկեղեցական համալիրի ենթակառուցվածքների նորոգման նպատակով Շարժայի կառավարչի նվիրատվության համար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։