478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առողջապահության նախարարությունը կզբաղվի Ուրալի օպտիկամեխանիկական գործարանի տեխնիկայի ներդրմամբ
12:34
06 Մարտի 2009

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալու երկրի բուժհաստատություններին ներդնել «Ուրալի օպտիկամեխանիկական գործարան» ԱՄ Դաշնային պետական միասնական ձեռնարկության արտադրության տեխնիկան։

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ձեռնարկության մամուլի ծառայությանը, միջուրալյան ձեռներեցները 2009 թ.-ին սարքավորումների նոր մատակարարման մասին պայամանավորվածություն են ձեռք բերել։

Այս պահի դրությամբ գործարանը մշակել է երկրի բուժհաստատությունները սարքավորումներով զինելու ծրագրերը, այդ թվում նաև Երևանի «Շտապօգնության» մեքենաների վրա արբանյակային նավիգացիոն համակարգերի տեղադրման մասին ծրագրերը։

Նորածինների ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակի համար նեոնատալ սարքավորումների մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին է հայտնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։

Երևանի պետական համալսարանը Ուրալի գործարանին է պատվիրել մատակարարել գեոդեզային տեխնիկա։ Ուրալի օպտիկամեխանիկական գործարանի արտադրանքի գնումը կֆինանսավորի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Ինչպես ուրալյան պատվիրակության՝ Հանրապետություն կատարած այցի ընթացքում տեղեկացրեց Ուրալի օպտիկամեխանիկական գործարանի քաղաքացիական արտադրանքի արտահանման և արտաքին-տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ժովները, այժմ կան բոլոր նախադրյալները հայ սպառողների հետ համագործակցությունը ընդլայնելու և մատակարարման ծավալները 1,5-2 անգամ ավելացնելու համար։

Սվերդլովսկու շրջանի միջազգային և արտաքին-տնտեսական կապերի նախարար Ալեքսանդր Խարլովի գլխավորությամբ Սվերդլովու շրջանի պատվիրակության՝ Հայաստան կատարած պատասխան այցի շրջանակներում, որը տեղի էր ունեցել փետրվարի վերջին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին ներկայացվեց ուրալյան ձեռնարկության կողմից արտադրված բուժտեխնիկան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: