486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հրաժեշտի հյուրախաղերի շրջանակներում Ալլա Պուգաչովայի համերգները Հայաստանում կկայանան 2009 թվականի աշնանը
10:50
06 Մարտի 2009

Հրաժեշտի հյուրախաղերի շրջանակներում Ալլա Պուգաչովայի համերգները Հայաստանում կկայանան 2009 թվականի աշնանը, այս մասին հինգշաբթի Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի-Բաքու տեսակամուրջի ընթացքում տեղեկացրեց երգչուհին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով, ըստ հոբելյանական հյուրախաղերի ժամանակացույցի՝ համերգները Երևանում ծրագրված են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն ավելի հստակ կդառնա արդեն աշնանը։

«Յուրաքանչյուր երկրում կլինեն անակնկալներ, ինչ-որ բան կմտածենք, և ես կփորձեմ, որպեսզի հայերը հուսախաբ չլինեն», - ասել է Պուգաչովան։

«Երևանում միշտ հաճելի էր ելույթ ունենալ, այնտեղի հանդիսատեսը հաճոյախոս է և միշտ հեշտ էր ելույթ ունենալ», - ասել է Պուգաչովան։

Երգչուհին շատ լավ է հիշում 1984 թվականին Հրազդան մարզադաշտում կայացած իր ելույթը։ Նա նշեց, որ «Հրազդան» մարզադաշտում կայացած ելույթը միակն է, որ ընդգրկվել է ֆիլմի մեջ, և երբ նա տխրում է կամ կասկածներ է ունենում, ապա այդ տեսարանի կադրերը, հայ հանդիսատեսի աչքերի անկեղծությունն օգնում են կրկին հավատալ սեփական ուժերին։ «Հանդիսատեսի աչքերի այդ անկեղծությունը, երբ ես, փոքրիկ կետի նման, վազում էին մարզադաշտով, չի մոռացվում...», - հուզված ասաց Պուգաչովան։

«Համերգի ընթացքում ես կասեմ այն ամենը, ինչ ձեր մասին մտածում եմ», - ասաց երգչուհին՝ հայերեն ավելացնելով «ցավդ տանեմ»։

Խոսելով Հայաստանում անցկացրած օրերի մասին՝ Պուգաչովան հիշեց, թե ինչպես է ճանապարհորդել գեղատեսիլ վայրերով, ուր նրան տարել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, եղել է հնագույն եկեղեցիների և ամրոցների ավերակներում, ինչպես նաև մասնակցել է Գառնիում անցկացվող մրցույթին։

«Այդ «լուսավոր» ճարտարապետությունը ասես հեքիաթում լիներ՝ լեռներ, թեթև լուսավորվությամբ կամարակապ հնագույն շինություն», - հիշեց երգչուհին՝ ավելացնելով, որ 20 տարի չէր հանդիպել Օրբելյանին, և նրա հոբելյանին Մոսկվայում հանդիպելուց հետո ցանկանում է նշել՝ «դու չես փոխվել Կոտիկ, ես քեզ 80 չէի տա»։

Միաժամանակ նա նշեց, որ շատ է սիրում հայկական ազգային խոհանոցը։

«Հայաստանում սիրում եմ տոլման, հատկապես ամառայինը», - ասաց Պուգաչովան։ Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի այն հարցին, թե որն է նրա ամենասիրելի երգը՝ երգչուհին ասաց, որ չի երգել չսիրված երգեր։

«Ամենասիրելի երգեր բեմում չեն հնչել, դրանք ես երգել եմ իմ դստեր համար, երգել եմ փոքրիկ ռեստորանում՝ իմպրովիզացիա անելով և տեղում ստեղծագործելով», - ասաց Պուգաչովան՝ երգելով փոքրիկ հատված, ինչը տեսակամուրջի մասնակից-երկրների լրագրողների շրջանում մեծ աշխուժություն առաջացրեց։

Երգչուհին նաև տեղեկացրեց, որ դադարեցնելու է իր համերգային գործունեությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հոբելյանական հյուրախաղերից հետո՝ առողջության և անցկացրած վիրահատություններից հետո ձայնի հետ խնդիրներ ունենալու պատճառով։

Միաժամանակ նա նշեց, որ չի պատրաստվում թոշակառու դառնալ և կշարունակի գործունեությունը «Ռադիո Ալլայի» շրջանակներում, թատրոնում, կինոյում, ինչպես նաև կզբաղվի հրատարակչական գործունեությամբ։

Նա նաև ներկայացրեց լույս տեսած նոր ֆոտոալբոմը, որտեղ ներկայացված են նրա ստեղծագործական գործունեության բոլոր լուսանկարները, ինչպես նաև Երևանի Հրազդան մարզադաշտում կայացած համերգի լուսանկարները, որոնք Պուգաչովան ցուցադրեց լրագրողներին մամուլի ասուլիսի ավարտից հետո։

Երգչուհու խոսքերով, առաջին ֆոտոալբոմից հետո ծրագրվում է հրատարակել երկրորդը, որտեղ ներառված կլինեն նրա ընկերների լուսանկարներն ու նրանց մեկնաբանությունները, իսկ ապագայում նա պատրաստվում է գիրք հրատարակել։

Հյուրախաղերը կտևեն ապրիլից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում և կմեկնարկեն ապրիլի 7-ին Մոսկվայի Կրեմլի պալատում և Լուժնիկի օլիմպիական համալիրում կայանալիք մենահամերգներով։ Հյուրախաղերը ընդգրկում են ԱՊՀ երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Գերմանիան։

«Մենահամերգների ծրագիրը կոչվում է «Երազներ սիրո մասին», որտեղ ներառված են բոլոր երգերը, որոնք թանկ են և սիրված, սակայն ոչ հները», - ասաց Պուգաչովան։

Երգչուհին նշեց, որ իրեն համաշխարհային աստղ չի համարում, այլ միայն «կին, որը երգում է»։

«Իմ տեղը բեմի վրա է, դա որոշակի առաքելություն է, որն ինձ վերևից է տրվել, և այդ առաքելությունը ես կատարեցի, արեցի ամենը, ինչ պետք է անեի՝ մարմնավորելով դերասանական խաղը երգի մեջ։ Ես երջանիկ եմ և ուզում եմ նոր էջ սկսել», - ասաց Պուգաչովան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։