486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ի հետ Հայաստանի վերջին ծրագիրն աջակցում է Հայաստանի սուվերեն վարկանիշին. Fitch
10:19
06 Մարտի 2009

Fitch վարկանիշային գործակալության կարծիքով ԱՄՀ-ի հետ Հայաստանի վերջին ծրագիրն աջակցում է Հայաստանի սուվերեն վարկանիշին:

2009 թ. մարտի 5-ին Fitch վարկանիշային կազմակերպությունն իր մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ 540 մլն ԱՄՆ դոլար կազմող ԱՄՀ վարկային մեխանիզմը կաջակցի գլոբալ և տարածաշրջանային շոկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականության ավելացմանը, դրանով իսկ նպաստելով երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարին:

Ներկայում Հայաստանի սուվերեն վարկանիշն արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով BB է` «Կայուն» հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը ՙBB+՚ է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` ՙB՚:

ՙFitch-ի սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրեն Էնդրյու Կոլխաունը նշում է, որ փոքր և համեմատաբար փակ տնտեսություն ունեցող Հայաստանը չի խուսափել գլոբալ վարկային ճգնաժամից, քանի որ Ռուսաստանի տնտեսական անկման արդյունքում զգալիորեն նվազել են դրամական փոխանցումների և ներդրումների ներհոսքը:

Սակայն Հայաստանի որոշումը դիմել ԱՄՀ աջակցությանը և թույլ տալ ազգային արժույթի առավել ազատ լողացող ռեժիմ, ողջունելի ազդանշան է ներկա դժվարությունները հաղթահարելուիշխանությունների զգուշավոր մոտեցմանը:

ԱՄՀ-ի Կառավարիչ-Տնօրեն Դոմինիկ Ատռոս-Կանը կոչ է արել ԱՄՀ-ի Խորհրդին 2009 թ. մարտի 6-ի իր նիստում հավանություն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա Stand By վարկ տրամադրելու որոշմանը, որը կազմելու է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%:

Երկիրը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ պաշտոնական պահուստները նվազել էին 24%-ով և 2009 թ. հունվարի վերջի դրությամբ կազմել 1.26 մլրդ դոլար` 2007 թ. վերջի 1.66 մլրդ դոլարի համեմատ:

Կենտրոնական բանկը 2008 թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամμ 305 մակարդակի վրա պահելու և դրանով մասնակիորեն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը դժվարին պայմաններում պահպանելու համար:

Կենտրոնական բանկը ներկայում թույլ է տալու փոխարժեքի ավելի մեծ տատանողականություն և ակնկալում է, որ ՀՀ դրամը կտատանվի 370ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար մակարդակի շուրջ:

Սակայն Կենտրոնական բանկը պաշտոնապես չի հավաստիացրել, որ ՀՀ դրամի փոխարժեքը գտնվելու է որոշակի մակարդակի կամ որևէ միջակայքի սահմաններում:

ԱՄՀ-ի վարկային ծրագիրը ներառում է աջակցություն բանկերին` հնարավորություն տալով նրանց չեզոքացնել ՀՀ դրամի արժեզրկման հետևանքները` բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծավալում 38%-ը արտարժութային վարկերի առկայության պայմաններում: Քանի որ մասնավոր հատվածին տրամադրված բանկային վարկերը 2008 թ. վերջի դրությամբ կազմել են ՀՆԱ-ի միայն 17%-ը, ցանկացած պրոբլեմ դեռևս բավականին լավ կապիտալիզացված բանկային հատվածում կլինի առավել կառավարելի, քան նույն տարածաշրջանում «BB» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների մեծ մասում:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2008 թ.-ին դանդաղել է և կազմել 6.8%` 2007 թ. 13.8%-ի համեմատ: 2008 թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում 0.2 %, որը հիմնականում պայմանավորված էր շինարարության աճի տեմպերի շուրջ 11%-ով նվազմամբ:

2008 թ. չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության կտրուկ անկումն ազդել է ստացվող դրամական փոխանցումների վրա, որն արտարժույթի և պահանջարկի ձևավորման կարևորագույն աղբյուր է: Համաձայն ԱՄՀ կանխատեսումների, 2009 թ.-ին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 1.5%-ով, սակայն Հայաստանի իշխանություններն ակնկալում են շուրջ 2% տնտեսական աճ, պայմանավորված ֆիսկալ խթաններով, որոնք մասամբ ֆինանսավորվում են պաշտոնական աղμյուրներից:

Ի լրումն ԱՄՀ վարկային ծրագրի, Հայաստանը ստանալու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ռուսաստանից և մոտակա 3 տարիներիընթացքում մինչև 525 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ Համաշխարհային բանկից` փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու համար:

ԱՄՀ վարկային ծրագրի հաստատումը և հաջողությամբ իրագործումը, ինչպես նաև երկրում վարվող կարգապահ քաղաքականության պահպանումը կաջակցի Հայաստանի վարկանիշին:

Աշխարհաքաղաքական ռիսկը մնում է կարևոր գործոն այս անկայուն տարածաշրջանում, թեև հարևան Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության լուծման գործում կա առաջընթաց: Ներքին քաղաքական ռիսկը թվում է թուլացել է ընտրությունների հետ կապված 2008 թ. մարտի անկայունության ժամանակահատվածից հետո, թեև տնտեսության անկումը կարող է հետագայում նորից անհանգստությունների պատճառ դառնալ:

Պետական ֆինանսները շարունակում են հանդիսանալ դրական վարկանիշային գործոն: Այսպես, Fitch-ի գնահատականներով, Հայաստանի պետական պարտքը 2008 թ. վերջի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի միայն 14%-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։