480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԱՄԷ միջխորհրդարանական համագործակցությունը զիջում է առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին. խոսնակ
19:45
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովստի-Արմենիա/. Հայաստան-ԱՄԷ միջխորհրդարանական համագործակցությունը զիջում է առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին, ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա բինթ Խալեդ ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի Հայաստան-ԱՄԷ  բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը եւ ամրապնդմանը ու կունենա գործնական արդյունք, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ստեղծված համագործակցությունը և գոհունակությամբ փաստեց, որ  Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում: Աբրահամյանը ընդգծեց միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` նշելով, որ այն  զիջում է առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակին և այս համատեքստում  կարևորեց միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացումը, որը կնպաստի փորձի  փոխանակմանը,  մասնագիտական  տեղեկատվության համատեղ մշակմանը:

Տիկին Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ ալ-Կասիմին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարևորեց Հայաստան-ԱՄԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը, համագործակցության նոր ծրագրեր կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով  առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը` համագործակցության  կարևոր ձեռքբերումներից նշեց «Հաղարծին» եկեղեցական համալիրի ենթակառուցվածքային համակարգի նորոգումը, որի նպատակով Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Կասիմին 5 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել, ինչպես նաև Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրինության 10 մլն ԱՄՆ դոլարի չափով Հայաստանի ջրային տնտեսության վարկավորումը:

            

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։