482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սուրեն Չանչուրյանի ընտանիքին
19:33
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ուղերձում ասված է. «Ցավով ստացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան լուրը։ Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում։ Նրա արվեստը բարձր է գնահատվել թե մասնագետների, թե հանդիսականների շրջանում, նա արժանիորեն վայելել է մեծ ժողովրդականություն»։

Սարգսյանի ուղերձում ասվում է նաև, որ Սուրեն Չանչուրյանն իր գործընկերների հետ տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր բեմերում հիացմունքի ու երախտագիտության ծափերի է արժանացել։ Ծափեր, որոնք ուղղված են եղել հայ արվեստին ու ժողովրդին։

Նախագահը խորին ցավակցություն է հայտնում Սուրեն Չանչուրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաև նրա բարձր արվեստի երկրպագուներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։