478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության ռեսուրսները բավարար չեն քաղաքական դաշտում կտրուկ փոփոխություններ կատարելու համար. քաղաքապետ
18:51
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության ռեսուրսները բավարար չեն երկրի քաղաքական դաշտում կտրուկ փոփոխությունների համար, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նախորդ տարվա գարնանից-ամռան սկզբից սկսած՝ ընդդիմության ռեսուրսներն, ըստ երևույթին, սկսեցին նվազել, և եթե իրավիճակը շարունակի զարգանալ նման ձևով, ինչպես որ հիմա, ես կտրուկ փոփոխությունների համար որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- ասաց նա լրագրողներին հինգշաբթի։

Իսկանդարյանը պարզաբանեց, որ ընդդիմությունն ավելի քիչ ռեսուրսներ ունի, քան փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից և մարտի 1-ին ցուցարարների և իրավապահ ուժերի բախումներից հետո, գոնե ժամանակավոր գործոնի ազդեցությամբ, քանի որ մի տարի է անցել և կան բաներ, որ արվում են միանգամից կամ չեն արվում ընդհանրապես։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, մի փոքր նվազել է սոցիալական աջակցությունը, հանրահավաքները կորցրել են առաջվա թափը, որ ունեին փետրվարի վերջին։

Իսկանդարյանը նշեց նաև ընտրությունների բացակայության գործոնը մոտ ժամանակներում։ «Եթե հետևենք այլ երկրների փորձին, կարող ենք տեսնել, որ բոլոր հաջողված և չհաջողված գունավոր հեղափոխությունները տեղի են ունենում ընտրությունների ժամանակ կամ դրանցից հետո»,- ասաց նա։

Կովկասի ինստիտուտի տնօրենը կարծում է, որ եթե նախորդ տարվա փետրվար-մարտին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրան սատարող կուսակցությունները չկարողացան անել այն, ինչին ձգտում էին, «իսկ մրցակցությունը երկրի նախագահի պաշտոնի համար էր, ապա այսօր այդ նպատակին հասնելու ռեսուրսներն ավելի քիչ են»։

 «Այն, ինչ տեղի է ունենում ներկայում, ես բավական օրինաչափ եմ համարում, անկախ հայտարարություններից։ Հասկանալի է, թե ուր է գնում գործընթացը։ Հավանաբար, որոշ աշխուժացում է սպասվում քաղաքական կյանքում, իսկ հետո իրավիճակը կայուն կերպով անկայուն կմնա»,- հավելեց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։