486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Շուկայում իրավիճակը կայունացել է
18:24
05 Մարտի 2009

Շուկայում իրավիճակը կայունացել է, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է վերահսկողությունը շուկայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ:

Հատուկ այդ նպատակով Հանձնաժողովի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մոնիտորինգի համաձայն, այսօր արդեն շուկայում կայունություն է գրանցվել, աժիոտաժային իրավիճակը վերացել է, հանրապետության` մոնիտորինգի ենթարկվող մի քանի ցանցային սուպերմարկետներում եւ առեւտրի մանրածախ կետերում գների փոփոխություններ չկան, մյուսներում կամ կայունություն է, կամ առաջին անհրաժեշտության ապրաքնների բարձրացումներ նկատվել են միայն կոնկրետ 4-5 ապրանքատեսակների առնչությամբ:

Արդեն իսկ դոլարի փոխարժեքի կայունացմանը զուգընթաց, խոշոր ներկրողների հետ նախնական քննարկումների արդյունքում ակնկալիք կա, որ ապրանքային շուկաներում իրավիճակն ավելի կբարելավվի: Միեւունույն ժամանակ, աշխատանքային խումբը գրանցում է բոլոր ահազանգերն ու տվյալները, որոնք ստացվում են խնդրի առնչությամբ:

Վաղը` մարտի 6-ին, ժամը 11.00-ին տեղի ունենալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաեւ շուկայի վերահսկողության ընթացքի վերաբերյալ հարցեր:

Նախապատրաստված նյութերի հիման վրա նախատեսվում է, որ մի քանի շուկաներում վարույթներ կհարուցվեն` տնտեսական գործոններով չհիմնավորված գների բարձրացումների, արհեստական դեֆիցիտի մասին վկայող տվյալների առնչությամբ: Ավելի վաղ` մարտի 3-ին, Հանձնաժողովը հանդես էր եկել տնտեսվարողներին նախազգուշացմամբ` զերծ մնալ վերոհիշյալ պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից:

Մարտի 4-ի ճեպազրույցում Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարել էր, որ այդ օրը նախազգուշացման փուլը համարում է ավարտված եւ խախտումների մասին վկայող տվյալների առկայության դեպքում վարույթներ կհարուցվեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։