484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետի նշանակումը վկայում է առաջիկա ընտրությունների կանխորոշված լինելու մասին. ընդդիմադիր պատգամավոր
17:26
05 Մարտի 2009

Մայրաքաղաքի «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնին նշանակելով իշխանությունները ցույց տվեցին քաղաքապետի՝ 2009 թ.-ի մայիսի 31-ին նշանակված առաջին ընտրությունների կանխորոշված լինելը, կարծում է միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։   

Նոր օրենսդրության համաձայն, քաղաքապետի պաշտոնը դառնում է ընտրովի։ Այն դեպքում, եթե կուսակցությունը Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքում է ընտրողների 50 տոկոսից ավելի ձայն, ապա կուսակցական ցուցակի առաջին համարը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ։  

Բեգլարյանը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում գլխավորում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության կուսակցական ցուցակը։  

«Իշխանությունները ևս մեկ անգամ ցանկանում են ցույց տալ, որ ընտրություններից առաջ էլ պարզ է, թե ով է հաղթելու»,- ընդգծեց Ալավերդյանը։ Նրա կարծիքով այս նշանակումը թույլ կտա Գագիկ Բեգլարյանին ընտրությունների ժամանակ օգտագործել վարչական ռեսուրսը։  

Նա նաև ավելացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցը, թե թաղապետի կողմից պարտավորությունները վաղաժամկետ դադարեցնելը համապատասխանում է արդյոք Հայաստանի սահմանադրությանն ու օրենսդրությանը։ 

Իր հերթին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ թե Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, թե նորանշանակ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ անդամներ են։ «Այս իսկ պատճառով խոսք չի կարող գնալ այն մասին, որ այս նշանակումը թույլ կտա Բեգլարյանին որևէ լրացուցիչ առավելություն ստանալ մյուս թեկնածուների համեմատ»,- ընդգծեց Ավետիսյանը։

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։