484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները դժվար թե հանգեցնեն լուրջ աղետների. քաղաքագետ
17:17
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները դժվար թե երկրում հանգեցնեն լուրջ աղետների, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

«Դա շատ կարևոր երևույթ է Հայաստանի համար, Երևանը երկրի մեկ երրորդն է, և ներկա պայմաններում շատ կարևոր է, թե ով կլինի քաղաքապետը»,- լրագրողներին հինգշաբթի ասաց Իսկանդարյանը։

Խոսելով Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին՝ քաղաքապետը ակնհայտ համարեց այն, որ իշխանական կուսակցությունը կամենում է Բեգլարյանին տեսնել Երևանի ղեկավարի դերում, իսկ «նախկին քաղաքապետի համար հեշտ կլինի նույն պաշտոնում մնալը»։  

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի  հրամանագրեր  է ստորագրել  Երվանդ Զախարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից ազատելու և Հայաստանի հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ով գլխավորում է Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների Հայաստանի Հանրապետական կուսակցության կուսակցական ընտրացուցակը,  նշանակվել է Երևանի քաղաքապետ:

Այս կապակցությամբ Իսկանդարյանը նշեց, որ ընտրությունները Հայաստանում առհասարակ անցկացվում են անհանգստության որոշակի չափով, ինչը բնորոշ է անցման ժամանակահատվածի բազմաթիվ պետություններին։

«Ակնհայտ է՝ կառաջադրվեն տարբեր թեկնածուներ, իսկ ընտրություններից հետո կսկսեն խոսել այն մասին, որ նրանք անարդար են անցել, և հաղթել է ոչ նա, ով հաղթել է»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։