484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱ Ակադեմիայում կստեղծվի սփյուռքահայ գիտնականների տվյալների բանկ
16:18
05 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժինը ստեղծում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների և օտարերկրյա պետություններում ակտիվ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հայազգի գիտնականների տվյալների բանկ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԳԱԱ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԳԱԱ կայք էջում` www.sci.am., կզետեղվեն տվյալներ սփյուռքահայ գիտնականների ներկա աշխատավայրի, զբաղեցրած պաշտոնի, այլ երկրների գիտական կազմակերպություններին անդամակցության մասին, ինչպես նաև կոնտակտային տվյալներ:

Այժմ բաժինը զբաղվում է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին արտասահմանյան անդամների մասնակցության կազմակերպչական հարցերով:

Ինչպես հայտնեց ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները հանդես կգան գիտական զեկուցումներով, կքննարկեն համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները, երիտասարդ գիտնականների պատրաստման և վերապատրաստման հարցերը:

ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժինը ստեղծվել է 2008թ. ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշմամբ: 2008թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ ծրագիր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: