481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակին
13:53
05 Մարտի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել է «Եռաբլուր» և հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Հինգշաբթի՝ 2009 թ.-ի մարտի 5-ին Սարգսյանը կդառնար 50 տարեկան։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության անդամներ, հանրապետության գործադիր իշխանության այլ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներ։

Սեյրան Օհանյանի խոսքերով, Վազգեն Սարգսյանն իր զինակիցների համար ոչ միայն պետական և զինվորական գործիչ էր, այլև մտերիմ և հավատարիմ ընկեր։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ օրը Հայաստանի ողջ տարածքում և Արցախում կանցկացվեն Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոներ, որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպում են պաշտպանության, կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի նախարարությունները։

Հայաստանի պետական և ռազմական գործիչ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին։1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1992թ-1993 թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. զբաղեցրել է պետնախարարի պաշտոն: 1995-1999 թթ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ՀՀ վարչապետն էր։ Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

1999 թ.-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման (հետմահու): 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: