484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը կաջակցի հասարակության սոցիալապես անապահով խավերին. վարչապետ
11:57
05 Մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը այսուհետև ևս կաջակցի հասարակության սոցիալապես անապահով խավերին։

Նրա խոսքերով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների փոփոխությունները միջին ընտանիքի բյուջեի համար ամսական 2 հազ. դրամի (մոտ 5,4 ԱՄՆ դոլար) չափով ծախս են նշանակում։

«Մենք 2009 թվականի բյուջեն ծրագրելիս այդ մասին հայտարարել ենք, որ ապրիլից այդ սակագնային փոփոխությունները տեղի են ունենալու և մենք մտադիր ենք 14 տոկոս թոշակների ավելացման շնորհիվ չեզոքացնել բացասական ազդեցությունը», - ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նաև ավելացրել է, որ հայկական կողմը իր ռազմավարական գործընկերների հետ եկել է համաձայնության, որ գները կբարձրեցվեն 2009 թվականի առաջին եռամսյակից հետո։

«Դա նշանակում է, որ ընտանիքների բյուջեի վրա ազդեցությունը դրանով հասցնում ենք նվազագույնի, քանի որ հիմնականում ցուրտ սեզոնից դուրս ենք գալիս, և էլեկտրաէներգիայի ու գազի  ծախսերի ծավալները կտրուկ կնվազեն ապրիլին եւ համադրելի չեն լինի հունվար-փետրվարի ծախսերի հետ։ Դրանով և թոշակների բարձրացումով մենք փորձում ենք չեզոքացնել ազդեցությունը», - ասել է վարչապետը։

Նրա խոսքերով, ֆինանսական և տնտեսական դժվարությունները խնդիրներ ստեղծում են, ամեն դեպքում, առավել անապահով խավերի և ընտանքիների համար, և այդ թվում դա կապված է մասնավոր տրանսֆերտների նվազման հետ։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ մասնավոր տրանսֆերտները հունվարին նվազել են մոտ 20 տոկոսով։

«Այդ նվազումներն, առաջին հերթին, հարվածում են անապահով խավերին։ Սա նշանակում է, որ մեր թիրախային սոցիալական քաղաքականությունը պետք է շարունակվի, և, առաջին հերթին, օգնությունը պետք է հասանելի լինի սոցիալապես անապահով 118 հազար ընտանիքներին։ Եթե նրանց թվաքանակն ավելանա, ապա բյուջեից միջոցներն ուղղվելու են, առաջին հերթին, այդ ընտանիքների սոցիալական նպաստներին», - ասել է վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: