486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ 2009 թվականը դժվար է լինելու, սակայն կառավարությունը պատրաստ է դժվարություններին
11:27
05 Մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2009 թվականը դժվար է լինելու, սակայն հավաստել է, որ կառավարությունը պատրաստ է դժվարություններին։

«Այն, որ տարին լինելու է դժվարին տարի, գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև այն, որ մենք ծրագրեր ենք նախապատրաստել, այդ թվում նաև Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տեխնիկական օժանդակության ներքո՝ այդ դժվարություններին դիմակայելու համար», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Մենք պարբերաբար մեր քաղաքացիներին տեղյակ ենք պահելու ընթացքի մասին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, և մեր ծրագրերը լինելու են հրապարակային։ Գոյություն ունեցող խնդիրները լինելու են հրապարակային քննարկման առարկա, և մենք փորձելու ենք համախմբել կառավարության շուրջ բոլոր կարող ուժերին, քննարկելու ենք նրանց հետ մեր ծրագրերը։ Մեր գործողությունների տրամաբանությունը բոլորի համար պետք է լինի հասկանալի», - ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքերով, կառավարության նպատակը համաշխարհային ճգնաժամով պայմանավորված ցնցումները նվազագույնի հասցնելն է։

«Որ խնդիրներն առկա են, գաղտնիք չէ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունում դեռևս կայունություն չի նկատվում, անկումը շարունակվում է։ Այժմ մենք գործ ունենք արդեն երկրորդ ալիքի հետ, որը գալիս է ոչ թե ֆինանսական շուկաներից, այլ իրական հատվածից, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր կորուստները լինեն նվազագույն», - ընդգծել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի հարաբերական առավելությունների մասին հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային բանկը, որոնց թվում են արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունը, արտաքին պարտքի ցածր բեռը, բանկային կայուն համակարգը, որն անհրաժեշտ է օգտագործել բացասական հետևանքները չեզոքացնելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: