477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել աջակցությունը հեռանկարային ձեռնարկություններին. վարչապետ
10:50
05 Մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը մտադիր է ճգնաժամային պայմաններում շարունակել աջակցությունը հեռանկարային ձեռնարկություններին։

«Վերջին ամսվա ընթացքում կառավարությունում տեղի ուենցան հանդիպումներ մեր տնտեսության բոլոր ոլորտների՝ այդ թվում նաև շինարարական, թեթև և ծանր արդյունաբերության, առևտրի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Մենք քննարկել ենք ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները», - ասել է Սարգսյանը հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։

 

Նրա խոսքերով, ազգային արժույթի արժեզրկումը բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական արտադրողների և արտահանողների համար, և նրանք կսկսեն իրականացնել որոշ ծրագրեր։

«Այդ ծրագրերը մենք նրանց հետ մանրամասն քննարկել ենք։ Նրանց համար անակնկալ չէր, որ ազգային արժույթը պետք է արժեզրկվեր, և շատ ծրագրեր, որոնք նրանք սառեցրել էին, այսօր պետք է վերակենդանացնեն», - նշել է կառավարության ղեկավարը։

Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի առավոտյան, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿԲ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Բացի այդ, վարչապետի խոսքերով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ այն ձեռնարկությունները, որոնք ունեն ժամանակավոր խնդիրներ, կարող են դիմել օպերատիվ շտաբին և ստանալ օժանդակություն ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար։

«Առաջին հերթին նախապատվությունը տրվում է այն ձեռնարկություններին, որոնց մոտ իսկապես ժամանակավոր են այդ դժվարությունները, որոնք ունեն աշխատող համակարգ, որոնք ունեն արտահանման իրենց շուկաները և հազարավոր աշխատողներ», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

«Մենք օգնում ենք այն ձեռնարկություններին, որոնց ծրագրերը նպաստում են այն բանին, որ իրենք էապես հզորացնում են իրենց կարողությունները, ստեղծում աշխատատեղեր և արտահանման լուրջ պոտենցիալ ունեն։ Բազմաթիվ ձեռնարկություններ արդեն ստացել են նման աջակցություն, և մենք դա արել ենք հրապարակային։ Այդ բոլոր մեր հատկացումները գտնվելու են հանրության վերահսկողության ներքո։ Դրանք հաջողակ ձեռնարկություններ են, որոնք ունեն նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման ներուժի աճի լուրջ հնարավորություններ», - ասել է կառավարության ղեկավարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: