478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կարծում է, որ երկրում իրարանցումային երևույթները կվերանան 2-3 օրվա ընթացքում
10:38
05 Մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ «լողացող» արտարժութային փոխարժեքին անցում կատարելու հետևանքով երկրում առաջացած իրարանցումային երևույթները կվերանան 2-3 օրվա ընթացքում։

Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի առավոտյան, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿԲ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։ Զգուշանալով գների աճից՝ բնակչությունը սկսեց սուպերմարկետներից և մթերային խանութներից գնել առաջին անհրաժեշտության մթերքներ, այդ թվում նաև կարագ, շաքարավազ և ալյուր՝ նման կերպ անհիմն խուճապ ստեղծելով այդ մթերքի պահանջարկի շուրջ։

Վարչապետի խոսքերով, իրարանցումը կառավարության համար անսպասելի չէր։

«Վերջին տարիների ընթացքում մենք հանդիպել ենք նման վարքագծի. երբ տեղի են ունենում ինչ-ինչ իրադարձություններ, երբեմն տնտեսավարող սուբյեկտները դրսևորում են աժիոտաժ, փորձում են խուճապ ստեղծել։ Կարծում եմ, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այդ իրարանցումային երևույթներն իսպառ կվերանան», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Նրա խոսքերով, այսօր արդեն ֆինանսական շուկայում առևտրային բանկերը գործարքներ կատարում են նորմալ ռիթմով, որևիցե խնդիր բանկային համակարգում, ֆինանսական շուկայում չի առաջացել։

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բանկերը  ազատ փոխարկում են արտարժույթը, նորմալ սպասարկում են հաճախորդներին՝ նշելով, որ ֆինանսական հատվածում կայունությունը լինելու է լիակատար ապահովված։

«Բնականաբար, ֆինանսական հատվածից այս կայունությունն անցնելու է նաև ներկրողներին և արտահանողներին, որովհետև նրանք աշխատում են հիմնականում առևտրային բանկերի հետ, փոխարկում են իրենց արտարժույթը։ Նրանք հստակ պատկերացում կկազմեն այն մասին, թե ինչպիսին է փոխարժեքն ու, հետևաբար, կհստակեցվեն նաև ապրանքների գները», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքերվ, հասկանալի էր, որ ազգային արժույթի 20 տոկոսանոց արժեզրկումն ստիպելու է շատ ներկրողների և արտահանողների ճշգրտել իրենց գնային քաղաքականությունը։

«Ներկրողները, բնականաբար, ունեն պաշարներ։ Վերջին տարիներին նրանք աշխատել են իրենց համար բավականին շահութաբեր միջավայրում։ Դա նշանակում է, որ նրանք բավարար չափի կարողություններ կուտակել են, և այս անցումը նրանց համար չպետք է լինի ցավոտ, սա պետք է լինի սահուն անցում», - ընդգծել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, այսօր գների հետ կապված իրավիճակն արդեն կայունացել է, և մոտակա օրերին հստակ գնագոյացման ռեժիմներ կձևավորվեն նաև ներկրողների մոտ։

ՀՀ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ազգային արժույթի թուլացումը բարենպաստ պայմաններ կստեղծի արտահանողների համար, որոնք կկարողանան ավելացնել արտահանման ծավալները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։