486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Սթար» սուպերմարկետների ցանցը հանդես է գալիս ապրանքների գների անհիմն բարձրացման դեմ
20:29
04 Մարտի 2009

 «Սթար» սուպերմարկետների ցանցը հանդես է գալիս ապրանքների գների անհիմն բարձրացման դեմ, հայտարարեց ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։

Ինչպես հայտնում է «Սթար»-ի մամուլի ծառայությունը, հղում անելով Քերոբյանին, այսօր երկրի խոշորագույն առևտրային ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել գների մասնակի բարձրացման վերաբերյալ, որը կտարածվի ներմուծվող ապրանքների միայն որոշակի խմբերի վրա:   

Կարևոր է նշել, որ խոսքը գնում է ապրանքների այն քանակությունների մասին, որոնք մատակարարներից գնվելու են նոր գներով:

«Մենք եկամուտ չենք հետապնդում ստեղծված իրավիճակից և առավելագույնս հակված ենք գների աճի զսպմանը: Այդ ուղությամբ երեկվանից աշխատանքներ են տարվում մատակարարների հետ և արդեն ունենք դրական արդյունքներ: Հաճախորդների վստահությունը շատ կարևոր է «Սթար»-ի համար և մենք կարդարացնենք այն», - իրավիճակը մեկնաբանում է Վահան Քերոբյանը:

Կենտրոնական բանկը, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Արդյունքում մարտի 3-ին օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը 305-308 դրամից հասավ 380-400 դրամի՝ ԱՄՆ 1 դոլարի դիմաց, ինչը հանգեցրեց առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի գների կտրուկ բարձրացման:

«Սթար»-ը Հայաստանի խոշորագույն առևտրական ցանցերից մեկն է, որում ընդգրկված են 12 սուպերմարկետներ՝ հանրապետության ողջ տարածքում, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է ավելի քան 200 հազար հաճախորդի։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։