483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+5
Եղանակը Երևանում
Հայ
Իրավիճակը Հայաստանի ապրանքային շուկայում վերահսկողության տակ է գտնվում. կարգավորող հանձնաժողովի ղեկավար
17:56
04 Մարտի 2009

Իրավիճակը Հայաստանի ապրանքային շուկայում ներկայում լիովին վերահսկվում է, հայտնեց երկրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը։

«Հանձնաժողովի վերեջին մոնիտորինգը ցույց է տվել, որ իրավիճակը բնականոն է, խանութներում հերթեր չկան, ապրանքներ մեծ քանակությամբ կան բոլոր խանութների պահեստներում, և բնակչության շրջանում իրարանցման առիթներ չկան»,- հայտարարեց Շահնազարյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Կենտրոնական բանկը, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿՀ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Վախենալով գների բարձրացումից՝ բնակչությունը նետվել է սուպերմարկետներից և մթերային խանութներից գնելու առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում, կարագ, շաքարավազ և ալյուր, այդպիսով ստեղծելով այս ապրանքների չարդարացված իրարանցումային/սպեկուլյատիվ պահանջարկ։  

Ինչպես հիշեցրեց հանձնաժողովի ղեկավարը, երկրի՝ լողացող փոխարժեքին վերադառնալու արդյունքում Հայաստանի ապրանքային շուկայում մի քանի ժամով սթրեսային տրամադրություն է տիրել, ինչի արդյունքում ապրանքների որոշ տեսակների աննախադեպ պահանջարկ է գրանցվել։

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ շուկայում որոշ բացասական երևույթներ են գրանցվել, օրինակ, մի շարք խանութներ, այն բանից հետո, երբ ցուցափեղկերում ապրանքներն ավարտվել են, չեն շտապել լրացնել դրանք նոր ապրանքով՝ դրանով բնակչության շրջանում պակասորդի և գների բարձրացման վտանգ հարուցելով։    

Սակայն հանձնաժողովի կողմից շուկայում գերակայող դիրք զբաղեցնող ներկրողների, տնտեսվարող սուբյեկտների և մոնոպոլիստների հետ ունեցած բանակցություններից և, ինչպես հավաստեց հանձնաժողովի նախագահը, նախազգուշացումներ տալուց հետո, նույնիսկ որոշ ապրանքների գների իջեցում գրանցվեց։

«Գների 10-12 տոկոս բարձրացում հիմնականում գրացվել է 4-5 տեսակի ապրանքների շրջանում, այդ թվում, շաքարավազի, բենզինի, բուսական յուղի և կարագի։ Սակայն դեռևս երեկ երեկոյան խանութները նոր պաշարներով լրացնելուց հետո իրավիճակը լիովին հանդարտվեց, ինչն էլ ապացուցում է մեր այսօրվա մոնիտորինգը»,- հավաստեց նա։--0--   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։