486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պետական մարմինները գների սպեկուլյատիվ աճ չպետք է թույլ տան. ՀԲ
17:19
04 Մարտի 2009

Մրցակցության կարգավորմամբ զբաղվող ՀՀ պետական մարմինները չպետք է թույլ տան գների սպեկուլյատիվ աճ, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը։  

«Փաստացիորեն, լողացող փոխարժեքը ենթադրում է արժույթի փոխարժեքի ինչպես բարձրացում, այնպես էլ իջեցում, գլխավորը, որ մրցակցության կարգավորմամբ զբաղվող մարմինները բավականաչափ զգոն, ուժեղ և անկախ լինեն դրամի արժեզրկման դեպքում ներկրվող ապրանքների՝ սպեկուլյատիվ նպատակներով պայմանավորված գների չափից դուրս բարձրացում թույլ չտալու համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Վարուդակիսը։

Ընդ որում նա նշեց, որ համապատասխան պետմարմինները դրամի արժևորման դեպքում ևս պետք է հետևեն ներկրվող ապրանքների գների կրճատմանը, ինչը միշտ չէ, որ կատարվում է դրամի ամրապնդման շրջանում։   

Վարուդակիսն ավելացրեց, որ մրցակցության քաղաքականության համար միայն համապատասխան մարմինը չէ, որ պատասխանատու է։

«Կարևոր է ապահովել նաև, որ հարկային ու մաքսային մարմինները խաղի հավասար կանոններ ստեղծեն բոլոր ներկրողների համար, որպեսզի հայեցակարգորեն բացառվի դավադրության հիման վրա գնագոյացումը և թույլ չտրվի շուկայում մրցակցությանը խոչընդոտող մենաշնորհային կազմակերպությունների ձևավորումը»,- ասաց Վարուդակիսը։   

Ինչպես երեքշաբթի հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը,Կենտրոնական բանկը, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿՀ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Երեքշաբթի առավոտյան մինչև Կենտրոնական բանկի հայտարարությունը, Երևանի տարադրամի փոխանակման կետերում միջին կշռված փոխարժեքը կազմում էր 305-308 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Այժմ առևտրային բանկերը սահմանել են տարադրամի առքի/վաճառքի փոխարժեք 330-380 դրամի միջակայքում ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բանկերը սահմանափակել էին փոխարժեքի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003-2008 թթ.-ին Հայաստանում ԱՄՆ դոլարն արժեզրկվել է 47,3 տոկոսով։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։